Jump to content

Էջ:Documents and public speeches about First Republic of Armenia.djvu/73

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ցով: Ինչու՞ կառավարությանը ընել այնպիսի պայմաններում, որ ինֆորմացիայի պակաս <լինի>, կամ զուտ տաճկական տեղեկության շնորհիվ ստեղծել վտանգավոր դրություն մեզ համար։ Պետք է կառավարությունն ազատ ինֆորմացիա ունենա և ոչ տենդենցիոզ[1]։ Գործերը կառավարելու համար այնտեղ կան Ազգային խորհուրդը, Արամը, կոմիսիոնը, որոնք ընթացիկ գործերը վարում են։ Դրամ, հաց չկա, որ առանց ճանապարհների բացման չի կարելի հայթայթել։ Չդնել կառավարությանը ծուղակի մեջ, քանի անապահով է, քանի դեռ բանակցությունները չեն վերջացել, ռիսկ է գնալն էլ, կազմելն էլ։ Ինֆորմացիան այստեղ որքան էլ թերի լինի, բայց դարձյալ կա Վլադիկավկազի, Բաքվի և այլ տեղերի հետ։


Հ. Քաջազնունի. Ինձ չհամոզեցին, ես էլ շատ զգույշ եմ, բայց անորոշությունը չի կարելի շարունակել։ <Կառավարություն> չկազմելը նույնպես ռիսկ է։ Եթե չանենք, կյանքն ինքը կանի։ Բայց ինչպե՞ս։ Երևանում էլ կկազմվի, այստեղ էլ և կստեղծվի մի քաոսային դրություն։ Սխալ է կառավարություն կազմելը թողնել միայն Երևանին, պետք է այստեղից պատրաստի մարդիկ տանել։ Լքեր գնալը չի վնասի մեր պատվիրակության գործին։ Եթե կառավարությունը ծուղակի մեջ է ընկնելու, ժողովուրդն էլ կընկնի։ Թող այն ժամանակ մեր լիազորներն արտաքին հարաբերությունները պահպանեն։ Ինֆորմացիան այնտեղ էլ կլինի։ Ուրիշ ելք չկա՝ Երևան տեղափոխվել կամ հանձնել Երևանում մեկին կազմելու համար <կառավարությունը>։ Եթե 8 մինիստր ունենայի, միայն 3-ին էի տանելու՝ մնացածն այնտեղ էի լրացնելու։


Ն. Աղբալյան. Հայաստանի կառավարությունը հարկադրական մի բան է, մի կատարյալ բանտ, սպասենք մինչև կորոշվի բանակցությունների ելքը։ Արտաքին հարաբերություններն այստեղից կարելի է անել, իսկ ներքին գործերը կատարելու համար լիազորել մեկին, ում որ ցանկանում ենք։


Հով. Թումանյան.[2] Կառավարությունը պետք է երկրում լինի, նրա գոյության մասին ժողովուրդը ոչինչ չգիտի։ Դրությունը լուրջ է՝

  1. Միտումնավոր։
  2. Հովհաննես Թումանյանը Հայոց ազգային խորհրդի անդամ չէր, միայն ներկա էր Խորհրդի նիստին։