Jump to content

Էջ:Documents and public speeches about First Republic of Armenia.djvu/72

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

րությանը մի օր միայն գոյություն ունենա, պետք է գնա <երևան>, նրա դիպլոմատիական ներկայացուցիչները՝ մնան այստեղ։


Լ. Թամանյան. Վաղաժամ է ամբողջ կառավարության Երևան գնալը: Եթե կառավարությունը սուրրոգատ[1] է, մեր երկիրն էլ սուրրոգատ է։ Եթե ներքին գործերի մինիստրը Երևանամ է, թող մնա, բայց նա չի կարող կառավարության գլուխը լինել։


Ռ. Տեր-Մինասյան. Հիմնավոր խնդիրն այն է, որ մենք կառավարություն ենք. այդպես է մեր պայմանը։ Բայց եթե վաղը պետք է փոխվի և, օրինակ, ռուսներին միացվի, ավելի լավ է կազմակերպված ձևով միանալ։ Եթե կառավարություն չկազմելով օսմանյան իշխանության դժգոհությունն ենք շահում, ինչու՞ թույլ տալ այդ։ Երբ հնարավորության կա Երևանում կառավարության կազմել, ինչու՞ չանել։ Եթե խնդիրը վերաբերում է կղզիացմանը, գուցե այսպես ավելի կտրված ենք, քան Դիլիջանն ու Երևանը։ Ինչու՞ լսել Շալենբարգին ու ղեկավարվել նրանով։ Ճանապարհները բանալու մասին պետք է այնտեղ աշխատել, այստեղից ոչինչ չի կարելի անել։ Եթե երկիրը փակվելու է, թող կառավարությանն էլ փակվի։ Եթե ուզենա կառավարությանը, կարող է գնալ Ադստաֆայից, Սանահինից կամ Բաթումից։ Իսկ եթե հնար չկա, թող <կառավարությունը> Երևանում կազմվի՝ այնտեղ ոչ պակաս պիտանի մարդիկ կան։ Արդարությունն էլ այն կլինի, որ նրանք կազմեն կառավարություն, իսկ մենք՝ միայն օգնենք նրանց։


Ա. Երզնկյան. Եթե նոր հանգամանքներ կան, թող մեջ բերվի, իսկ եթե չէ, թող կառավարություն կազմվի և գնա Երևան։ Դաշն է կապված <թուրքերի հետ>, թող իրագործվի։ Բայց ինչու՞ թուրքերը չեն իրագործում, մեր սահմանները չեն թողնում։ Կոալիցիոն սկզբունքը մենք ըմբռնում էինք բոլորի հետ և ոչ այնպես, ինչպես հասկանում է Քաջազնունին։


Խ. Կարճիկյան. Խնդիրը չլուծել ձևականորեն և ոչ <էլ> լսել Շալենբարգին։ Կտրուկ ձևով չի կարելի լուծել։ Երևանամ կառավարություն կազմելն աննպատակահարմար է։ Կ. Պոլսում դրվելու է նոր Հայաստանի խնդիրն այս կամ այն կերպ թեկուզ օսմանցիների միջո–

  1. Շինծու։