№ 40
Հայոց ազգային խորհրդի նամակը Կ. Պոլսում
գտնվող հայկական պատվիրակությանը
Օգտվելով գերմանական առաքելության սիրալիր պատրաստակամությունից՝ հաղորդում ենք մի քանի տեղեկություններ այստեղի անցուդարձի և կացության մասին։ <...>
Ճամփաների խնդիրը. Մինչև այսօր ապահով ճանապարհ չկա
դեպի Ղարաքիլիսա և Երևան։ Գերմանական և վրացական զորքերը
կռվով ճանապարհը բացին մինչև Սանահին և մի քիչ այն կողմը։ Շալավերից արդեն կարողանում են մարդիկ գալ ու գնալ։ Բայց երեկ լար տարածվեց,
որ գերմանացիք հետ են գալիս և իբր անցել են Սադախլուից
այս կողմը, որ արդեն տաճիկներն են գրավել <Սադախլան>։
Վերջին կետը ստուգման կարոտ է, բայց ճիշտ է, որ տաճիկները գրավել են Դսեղը, որի մոտերքն էին։ Երկու օր առաջ եկավ Հ. Թումանյանը
և սրտաճմլիկ բաներ պատմեց գաղթականների դրության մասին,
որոնց կոտորում են անխնա։ Ճիշտ է Ջալալօղլու ավերածը և մասնակի
կոտորածը։ Ավարի է ենթարկվել և Դիլիջանը մերոնց կողմից (թուրքահայ զինվորներ, որ անցել են Նոր Բայազետ)։ Բորչալուի խճուղին
ևս անապահով է հայերի համար, ինչպես և շրջանը։ Ճամփաների
ապահովությանը տառացի իմաստ ունի, ճամփից մի քանի սաժեն[2]
այն կողմ արդեն անապահով է։ Փախստական զինվորները մեզ պատմեցին,
որ մի ամբողջ գնացք որբեր կոտորվել են Խրամի մոտ, ինչպես
և գաղթականներ։ Գետափի մասուրների մեջ պահված և ապա մի
կերպ մեր կողմերն ընկած մի վարժուհի անձամբ տեսել էր մանուկների
դիակներն իրենց վարժուհու դիակի կողքին։ Վրաց-գերմանական զորքերը
Խրամի մոտ կռիվ ունենելով՝ գերի էին բռնել շատերի, որոնց մեջ
և մի տաճիկ գնդապետ և զինվորներ, թեև կռիվն ուղղված էր բանդա–