Էջ:Documents and public speeches about First Republic of Armenia.djvu/77

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ների դեմ և ասում էին, որ նրանք են ճամփան գոցում։ Մի քանի թուրք գյուղեր ավերված ու հրդեհված են այդ շրջանում։ Թարքերը մի պատգամավորությամբ իրենց հպատակությունն են հայտնել վրաց կառավարությանը։ Անհնարին է հայերի համար ազատ երթևեկությունը Բորչալոփ գավառում՝ մինչև իսկ դաշտային աշխատանքը, միայն երկաթուղին է, որով կարելի է դեռ երթևեկել մինչև Սանահին (եթե Սադախլուն երեկ չեն վերագրավել տաճիկները)։


Կառավարության խնդիրը. Կառավարությունը դեռ չի կազմվել։ Կուսակցություններն իրենց անչափ պահանջներով, փաստորեն, անկարելի են դարձնում նրա կազմությունը։ Կուսակցությունները մնում են իրենց տեսակետին՝ իրենց ունենալիք դերի մասին, մյուսները կամենում են գրավել կարևոր պոստեր[1]։ Այսօր խնդիր է դրվում, որ <Հայոց> ազգային խորհուրդն ազատ կացուցանի Հ. Քաջազնունուն իր կաբինետը կոալիցիոն կազմելու պարտավորությունից և թողնել կազմել պերսոնալ ձևով, քանի որ կառավարություն կազմել կոալիցիոն սկզբունքով անհնարին է դառնամ։ Միաժամանակ արդեն պահանջ է դրվում, որ, ինչ էլ լինի կառավարությունը, մեկնի Երևան, քանի որ անկարելի է այսպես երկար շարունակել։ Արդյունքը կտեղեկացնեմ վաղը։ <...>

Ի դիմաց <Հայոց> ազգային խորհրդի՝ Ն. Աղբալյան

ՀԱԱ, ֆ. 200, ց. 1, գ. 657, թ. 13, 15–16շրջ., 18 շրջ.։ Բնագիր։ Ձեռագիր։


№ 41

Քաղվածք Հայոց ազգային խորհրդի

արտակարգ նիստի արձանագրությունից

25 հունիսի 1918 թ.

Նախագահությամբ՝ Ավ. Սահակյանի։ Ներկա էին՝ Ս. Տիգրանյանը, բժիշկ Ա. Բաբալյանը, բժիշկ Հ. Դավթյանը, Ստ. Մա–

  1. Այսինքն՝ պաշտոններ։