Jump to content

Էջ:Documents and public speeches about First Republic of Armenia.djvu/80

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ենք պահանջում նույնը մեր երկրի կամ ժողովրդի համար, ասում են, որ դաշնագրում այդպիսի կետեր չկան, օրինակ՝ փախստականների հետ դառնալու մասին։ Ձեր բոլոր նամակներով այդ <մասին> հայտնված էր մեզ։ Ալեքսանդրապոլում եղած թուրքերեն դաշնագրի մեջ, ասել են, այդ կետը չկա։ Հետո ինչպե՞ս պետք է վարվել մեր կայարաններում եղած երկաթուղու շարժուն սաստավի[1] մասին։ Նրանք պահանջում են իրենց թողնել և վարպետորեն ամեն բան տարան, մենք պնդում էինք ընդհանուրից օգտվելու իրավունքի վրա։ Արդեն գիտեք, որ Ղարաքիլիսայի գիծը մինչև օրս չեն դատարկել, երեի գիտեք նաև նրանց առարկությունը՝ մինչև հայերի և վրացիների միջև սահմանների նկատմամբ համաձայնություն կայանալը իրենք հայերի օգտի տեսակետից այդ գիծը պահում են իրենց մոտ։ Ի՞նչ դիրք բռնել, ի՞նչ պատասխան տալ։ Դաշն դուք եք կնքել, պահանջում են, որ մենք իրագործենք՝ առանց իսկական պայմաններն իմանալու։ Հասկանալի է, որ դուք գրել եք մեզ սոսկալի դրության մեջ։ Թեև ամեն կերպ կարող եք հաջողեցնել դաշնագրի իսկականը և ձեր հրահանգները մեզ ճամփելու, որը, սակայն, չեք անում։ Մենք ձեզ թուրք սուրհանդակ էինք ուղարկել, որին դուք, չգիտենք ինչու, դատարկ հետ եք ուղարկել։ Թվում է, թե դուք էլ հեշտությամբ կարող էիք այդտեդից մեզ սուրհանդակ ճամփել։


Բ. Երկրորդ կարևոր հարցը ֆինանսների խնդիրն է։ Այս աղքատ ու դժբախտ երկիրը 4 ամիս է կերակրում է քառասունհազարանոց բանակ, ամսից ավելի է, որ I դիվիզիայի մասերը և կոմկորը[2] մեր վզին են։ ժողովրդին թալանելով, կողոպտելով՝ հազիվ ենք հասցրել այստեղ։ Այլևս անկարելի է շարունակել, բոլոր հասարակության դրամները գրավել ենք, բոլոր ձեռքի տակ եղած դրամները սպառել ենք, իսկ յուրաքանչյուր օր ավելի բան 100.000 ռուբլի ծախք ունենք, եկամուտ՝ ոչ մի կոպեկ: Սպայությունն ամիսներով ռոճիկ չի ստացել, խեղճերը ման են գափս կամ չարուխններով, կամ ոտաբոբիկ ու գրեթե մերկ։ Սոսկափ, չտեսնված թանկություն է, ապրել չի լինում, աշխատեք դրամ հասցներ այլապես զորքը կարող է մի օրում ցրվել և մենք կխայտառակվենք։

  1. Կազմի:
  2. Կորպուսի հրամանատարությունը (ռուս, հապավում)։