Jump to content

Էջ:Documents and public speeches about First Republic of Armenia.djvu/79

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

անձնական՝ պերսոնալ սկզբունքով։ Բայց որովհետև Ազգային խորհրդի դիրեկտիվը[1] կոալիցիոն սկզբունքն էր, ապա կամ պետք է փոխվի այդ դիրեկտիվը և կամ ընդունվի իմ հրաժարականը։ Թող Ազգային խորհուրդը մեկ ուրիշին հանձնի այդ սկզբունքով կառավարություն կազմելը, գուցե նրան կհաջողվի։


Ուշ լինելու պատճառով այս խնդրի քննությունը վաղվան է հետաձգվում։

Նախագահ
Անդամ-քարտուղար

ՀԱԱ, ֆ. 222, ց. 1, գ. 141, թ. 266 շրջ.–267 շրջ., 269 և շրջ.։ Պատճեն։ ՄԵքենագիր։


№ 42

Երևանի ազգային խորհրդի նամակը Հայոց ազգային

խորհրդին՝ Հայաստանի ծանր դրության և իշխանության

կենտրոնական մարմինների՝ Երևան տեղափոխվելու

անհրաժեշտության մասին

26 հունիսի 1918 թ.
Երևան

Հակառակ մեր թափած բոլոր ջանքերին՝ մենք չկարողացանք կապ հաստատել ձեզ հետ և ձեզնից հրահանգ ստանալ այս կամ այն հարցի առթիվ։


Կյանքը հոսում է և օրը-օրին բարդ խնդիրներ է առաջադրում, հրամայաբար լուծում պահանջում, իսկ մենք այդ չենք կարողանում անել:


Ա. Ամենքը զարմանում են ձեր անտարբերության վրա. ամբողջ ամիս է խաղաղության դաշինք եք ստորագրել այս երկրի համար, սակայն այս դժբախտ երկիրն այդ դաշնագրի իսկական պատճենը մինչև օրս չունի։ Տաճիկները սիստեմատիկ կերպով պահանջում են դաշնագրի այս կամ այն պայմանների իրագործումը, իսկ եթե մենք

  1. Հրահանգը։