Հայկական ազգային կառավարություն կազմելը դեռ վաղաժամ է։
Դեռ աննպատակահարմար է։
Հայ ժողովրդի շահերը պահանջում են հետաձգել այդ կառավարության
կազմումը։
Հետաձգել գոնե մինչև Կ. Պոլսում կայացող կոնֆերենցիայի
վերջը։
Շտապելու ոչ մի հարկ չկա։
Ճանապարհը դեպի Երևան դեռ բացված չէ և ապահով չէ։
Սահմանները Վրաստանի և Ադրբեջանի հետ՝ Բորչալուի գավառի
և Ղազախի գավառների վերաբերմամբ, դեռ որոշված չեն։
Առանց Բորչալուի գավառի, առանց Լոռու, Փամբակի շրջանների
հայ բնակչության՝ հայկական պետությունը ոչ մի միտք չունի։
Նոր-Բայազետի գավառով և Երևանի գավառի մի մասով չի
կարելի ստեղծել մի անկախ պետություն, հայկական անկախ երկիր։
Այդպիսի պետությունը ոչ մի դեր չի կարող խաղալ, ոչ մի
օգուտ չի բերի իր ժողովրդին և մարդկությանը։
Նա մի ծանր բեռ կլինի ամբողջ հայ ժողովրդի վրա։
Եթե հայությանը վիճակված է մնալ ուրիշ պետությունների գայիսոնի
ներքո, եթե հայության 9/10-ին վիճակված է մնալ օտարների
լծի տակ, թող 1/10 մասը ևս վիճակակից լինի նրան, գոնե ընդհանուր
կապը չի խախտվի։
Հայկական կամ Արարատյան պետությունն առանց Մաիսի,
առանց Արաքսի՝ միայն մի հատիկ լեռնային լիճ Սևանով, կլինի միշտ
ծիծաղելի պետություն։ <...>
«Մշակ», 27 հունիսի 1918 թ., № 122։
№ 44
Քաղվածք Հայոց ազգային խորհրդի
նիստի արձանագրությունից