Նախագահող Ավ. Սահակյան։ Ներկա էին՝ Խ. Կարճիկյանը, Ս. Մամիկոնյանը, Ռ. Տեր-Մինասյանը, Ն. Աղբալյանը, Ա. Ստամբոլցյանը, Ա. Երզնկյանը, Հ. Դավթյանը, Ա. Բաբալյանը, Ռ. Քաջազնունին, Մ. Հարությունյանը, Մ. Արզամանյանը և Ա. Խոնդկարյանը։
<...> Հ. Քաջազնունու հայտարարության[1] քննությունը.
Խ. Կարճիկյան. Հ. Յ. Դաշնակցության կողմից հայտնում է, որ
ներկա դրությանն անհանդուրժելի է ե անպայման պետք է կառավարություն կազմվի, ինչ գնով էլ լինի։ Կոալիցիոն սկզբունքով Հ. Քաջազնունին
չկարողացավ կառավարություն կազմել, կամ պետք է մի
ուրիշին հանձնել կառավարության կազմել այդ սկզբունքով, կամ վերացնել
այդ սկզբունքը և հանձնարարել մեկին կառավարության կազմել
պերսոնալ սկզբունքով։ Դաշնակցական ֆրակցիան կողմնակից է
վերջին կարծիքին։
Ա. Երզնկյան. Սոցիալ–դեմոկրատների կողմից հայտնում է,
որ մինչև չպարզվի կառավարության դեկլարացիան, չեն կարող դրական վերաբերմունք ունենալ և ձեռնպահ են մնում։
Ա. Խոնդկարյան. Սոցիալիստ-հեղափոխականների կողմից
հայտնում է, որ մեր տեսակետը չի փոխվել, հետևապես՝ իրենք չեն կարող կառավարության մեջ մտնել:
Ստ. Մամիկոնյան. Մեր շահերի և իդեալների տեսակետից
Երևանի ներկա գավառակը չի կարող նպատակակետ համարվել, հայության շահերն ավելի շատ այլ տեղերում են։ Ուստի չի կարելի <Հայոց>
ազգային խորհուրդը տեղափոխել Երևան և դրանով սահմանափակվել.
նա պետք է մնա Թիֆլիսում՝ իբրև մի բարոյական շաղկապ
ընդհանուր հայության։ Իսկ Երևանի համար պառլամենտի գոյությունն
ավելորդ է, որովհետև ֆրակցիոն սկզբունքն ավելի դանդաղեցնում
է շինարար աշխատանքը։ Միայն պետք է մի կառավարիչ նշանակել կուսակցությաններից դուրս, որը մասնագետ-օգնականների միջոցով
կառավարի երկիրը 3-6 ամիս ժամանակով մինչև կորոշվի երկրի ընդհանուր դրությանը։ Այս ձևը և գործնական է, և ձեռնտու, որով–
- ↑ Հ. Քաջազնունին իր հայտարարությունը կատարել էր Հայոց ազգային խորհրդի 1918 թ. հունիսի 25-ին կայացած նիստի ժամանակ. Տես № 41 փաստաթուղթը։