Jump to content

Էջ:Documents and public speeches about First Republic of Armenia.djvu/91

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ի՞նչ պիտի աճեն այսպիսի կացության մեջ այդ երկրռւմ ապրող ժողովուրդները։ Ի՞նչ կարող են անել, ի՞նչ բնույթ ու ընթացք պիտի տան նրանք իրենց քաղաքական գծին։ Թող մեր հարևանները փորձեր անեն իրենց ուղղությունը փոխելու, հարմարվելու և փրկվելու։ Այն օրից, երբ խզվեց դեմոկրատական ընդհանուր ֆրոնտի միությունը, ժողովուրդներն առանձին-առանձին պիտի որոշեն իրենց անելիքը։


Հայ ժողովրդի անելիքը, սակայն, համեմատաբար ավելի պարզ է այսօր։ Երբ մենք հոգնած ու մենակ հարկադրված եղանք հաշտվելու այն մտքի հետ, թե իրերի չարաբաստիկ դասավորությամբ մենք հաղթված ենք և հաշտություն կնքեցինք, այն օրից մենք այլևս մեծ անելիք չունենք։


Հայ ժողովուրդը բարեկամներ քիչ է ունեցել, իսկ այսօր, եթե չասենք, թե նա իր բոլոր շրջապատողներին, հեռու և մոտիկ դրացիներին բարեկամ է համարում, համենայն դեպս վճռականորեն կարող ենք պնդել, որ նա այսուհետև ոչ-ոքի իրեն թշնամի չի համալտւմ, ոչ-ոքի հետ հաշիվներ չունի մաքրելու, համակված է մի անկեղծ ցանկությամբ՝ բարի հարևանական ամուր կապեր հաստատել իր բոլոր դրացի ժալովուրդների հետ և հանգիստ ու խաղաղ ապրել։


Մենք կարող ենք բողոքել, եթե ոտնահարվեն մեր իրավունքները, բայց անկեղծ լինելու համար պիտի ասենք, որ այսօր ավելին անելու մենք անկարող ենք։


Ահա թե ինչու ամեն մի ժողովուրդ ու պետություն, որը կհարգի մեր իրավունքները, նա մեր բարեկամն է, ով կկամենա մեզ հետ հաշտ ու համերաշխ ապրել, նա մեր ամենացանկալի դրացին է, ով մեր ջախջախված ժողովրդին եղբայրական ձեռք կմեկնի, նա մեր իսկական բարեկամն է։


<Հայոց> ազգային խորհուրդը և հայկական կառավարությունը, այս ուղղությունն ընդգրկելով, պիտի անհապաղ հայկական շրջանն անցնեն՝ բավարարելու ինչպես բնակավայրի, այնպես էլ տեղական ժողովրդի անթիվ կարիքները։


Չի կարեփ անտեր ու անաիրական թողնել երկիրն ու ժողովուրդը, չի կարելի քնել՝ սպասելով, թե ինչ կասեն օտարները, մեծ պետու–