Jump to content

Էջ:Documents and public speeches about First Republic of Armenia.djvu/90

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նուամենայնիվ, չի փոխվում, որովհետև մեր առաջարկությունները կառավարություն կազմելու ձևի դեմ չէին, այլ նրա էության։


Մենք դեմ չենք, որ կազմվի հայկական ժամանակավոր կառավարութան, իսկ մեր վերաբերմունքը դեպի այդ կառավարությունը կլինի ad hoc՝ ապագա նրա յուրաքանչյուր քայլի համար առանձին։


«Աշխատանքի դրոշակ», 30 հունիսի 1918 թ. №15։


№ 48

«Մեր անելիքը» վերնագրով խմբագրական

«Հորիզոն» թերթում՝ ՀՀ իշխանության կենտրոնական

մարմինները Երևան տեղափոխելու վերաբերյալ

30 հունիսի 1918 թ.[1]

Բնականորեն Անդրկովկասը երկար չէր կարող մնալ պատերազմի շրջանի մեջ և դուրս եկավ։ Սակայն եթե մանր ժողովուրդները, մասնավորապես անդրկովկասյան ազգությունները, անխուսափելիորեն պիտի դուրս գային պատերազմից, այդ դեռ չի նշանակում, թե նրանք կարող են այսուհետև ճաշակել խաղաղ կյանքի պտուղները և ազատորեն կարգավորել իրենց ներքին խնդիրները։


ժողովուրդները դադարեցին կռվելուց, սակայն Անդրկովկասը դեռ չի խաղաղվել և ըստ երևույթին մենք կանգնած ենք լինելու երկար ժամանակ նոր ու նոր անակնկալների աոջև։


Այսօր, ինչպես Անդրկովկասի ներսամ, այնպես էլ դրսի աշխարհից, մեծ պետություններն են, որ վարում են իրենց քաղաքականությունը և խաղում են երկրի ու ժոդովուրդների բախտի հետ։


Կապիտալն ու իմպերիալիզմը չի կարող անտարբեր մնալ, երբ տեսնում է մի հարուստ և անտեր ու անզոր երկիր և գալիս է կամ իբրև սատարող բարեկամ՝ միշտ, իհարկե, հագուրդ տալու իր ախորժակին և բավարարություն՝ իր պետքերին։

  1. «Հորիզոն» թերթում հոդվածի տպագրության ժամանակը։