Jump to content

Էջ:Documents and public speeches about First Republic of Armenia.djvu/95

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

և գերմանական զորքերի կողմից, մեր կառավարությունը և <Հայոց> ազգային խորհուրդը հնարավորություն չունեն մեկնել Երևան։ Քանի որ Լոռու և Փամբակի շրջանները գրավված են օսմանյան զորքերի կողմից, հարյոտհազարավոր քաղցած և մերկ հայ գաղթականներ, կտրված իրենց տներից, թափառում են լեռներում և անտառներում, ինչի հետևանքով յուրաքանչյուր օր մեծաքանակ զոհեր են լինում։ <...>

Պատվիրակներ՝ Սամսոն Հարությունյան,
գեներալ Իվան Բաղրամով, Հովհաննես
Թումանյան, քարտուղար՝ Երվանդ Միրզոյանց

ՀԱԱ, ֆ. 200, ց. 1, գ. 657, թ. 49-50։ Պատճեն։ Մեքենագիր։ Թարգմանություն ռուսերենից[1]։


№ 53

Կ. Պոլսում գտնվող հայկական պատվիրակության

նախագահ Ավետիս Ահարոնյանի հեռագիրը

Բաթում ուղարկված հայկական պատվիրակության

ղեկավար Սամսոն Հարությունյանին

4 հուլիսի 1918 թ.
Կոստանդնուպոլիս

Բաթում, հյուրանոց Թիֆլիս՝ Սամսոն Հարությունյանին, բացակայության դեպքում փոխանցել։


Ձեր հեռագիրն[2] ուշ ենք ստացել, երբ դուք գնացել էիք։ Հեռագրեք՝ երբ կառավարությունն ու <Հայոց> ազգային խորհուրդը կլինեն Երևանում, բաց են արդյոք Երևանից դեպի Բաքու տանող ճանապարհները, Բաքվից ինչ նորություններ կան։ Հատուկ ցրիչի միջոցով մանրամասն նամակներ և Հայաստանի 20 վերստ մասշտաբով տասնյակ քարտեզներ ուղարկեք։ Կոնֆերանսը կսկսվի երկու շաբաթից։

  1. Հեռագրի ֆրանսերեն օրինակը տես ՀԱԱ, ֆ. 200, ց. 1. գ. 657, թ. 47 և շրջ.։
  2. Տես նախորդ Փաստաթուղթը։