Շարունակում ենք մասնավոր բանակցությունները։ Երկու օր հետո Թիֆլիս կուղարկենք ցրիչ Լ. Լիսիցյանին։ Ընտանիքներին հաղորդեք, որ պատվիրակներն առողջ են։
ՀԱԱ, ֆ. 200, ց. 1,գ. 657, թ. 55։ Պատճեն։ Մեքենագիր։ Թարգմանություն ռուսերենից[1]։
№ 54
«Հայաստանը անկախ» վերնագրով հոդված
Կահիրեի «Հուսաբեր» թերթում
Մեկը մյուսին հաստատող զույգ լուրեր՝ մեկը Բեռնից, մյուսը Լոնդոնից, բերին մեզ Հայաստանի անկախ հռչակման գերերջանիկ ավետիսը։
Հակասական, անորոշ ու անիմաստ այնքա՜ն լուրերից ա
անոնց մեզ ապրած այնքա՜ն դառը հուսախաբություններից հետո ով
պիտի կրնար մեղադրել մեզ, եթե փորձառությունից օգտված լինեինք
մի քիչ շատ կասկածոտ ու մի քիչ ավելի վերապահ։ Բայց, հակառակ
այդ բոլորին, ո՛չ մի կասկած և ո՛չ մի վերապահաթյուն լուրի ստույգության հանդեպ՝ համոզված լինելով, որ այն ամիսներից ի վեր հայկական
սահմանների ու քաղաքական հորիզոնի վրա հասունացող դեպքերի
և իրողությունների դասավորումից ծնված բնական ու բանական
արդյունք է միայն։ Կովկասյան Հանրապետության թավալգլոր տապալումից, դրացի ազգերի սև դավաճանություններից և իր պաշտպանից
լքվելուց հետո հայրենի հայության համար ուրիշ միջոց չէր մնում
այլևս, եթե ոչ անկախ հռչակումն իր հայրենիքի, որի պաշտպանության
համար, որի ազատության հոյակերտռւմի համար զոհեց ու կգոհի
իր աժերի գերագույնը։ Ահա թե ինչու ոչ թե միայն չենք տարակուսում,