Jump to content

Էջ:Documents and public speeches about First Republic of Armenia.djvu/98

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

վեց մեզ։ Հայ դյուցազնական հոգուց ծնվեց, հայ առնական բազուկը կերտեց այն։


Հիմքը դրված է արդեն։ Նույն հոգու, նույն բազկի նորագույն ու գերագույն հարվածի ու թափահարման պետքը կա տակավին՝ պաշտպանելու համար շահագործումը և զարթնելու ու հոյակերտելու համար Միացյալ Մեծ Հայաստանի լման իրագործումը։ Հետևաբար՝ մեր արտասահմանյան ամբողջ հայության սրբազնագույն պարտքն է հավաքվել յուրաքանչյուրն իր մոտիկ շրջանի ազգային մարմնի շուրջ՝ թափ տալու, գլուխ հանելու համար սկսած ու արդեն իսկ հիմնադրված մեծ գործը։


Թշնամու վերջնական պարտությունը տեսնելու համար դեռ հարվածել պետք է նրան և մեր հարվածներից ամենից աժգինովն ու ամեն ճակատների վրա։


Անկախ Հայաստանի ազատ քաղաքացիներ, վեց հարյուր տարվա արատն է, որ կսրբվի մեր ճակատից, հավաքվեցեք, խռնվեցեք ազգային սուրբ դրոշի վետվետուն ծալքերի տակ և բերեք անոր բագինին զոհերս, երիտասարդներ՝ ձեր արյունն ու կորովը, կանայք՝ ձեր զարդն ու գորովը, ունևորներ՝ ձեր դրամն ու աջակցությունը։ Տաճիկին չէ, անօրենին չէ, դահճին չէ, որ պիտի տանք։ Պիտի տանք Անկախ Հայաստանին ... մեր ամենքիս պաշտելի Մայրիկին։


«Հուսաբեր», 5 հալիսի 1918 թ., №40։


№ 55

«Հորիզոն» թերթը ՀՀ կառավարության

կազմավորման ընթացքի մասին

6 հուլիսի 1918 թ.[1]


Ստույգ աղբյուրներից իմանում ենք, որ Հայաստանի կառավարության կազմը հետևյալն է. նախագահ՝ Հ. Քաջազնունի, արտաքին

  1. «Հորիզոն» թերթում լրատվության տպագրության ժամանակը։