Էջ:Documents and public speeches about First Republic of Armenia.djvu/99

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

գործերի մինիստր՝ Ալ. Խատիսյան, ներքին գործերի՝ Արամ, զինվորական՝ գեներալ Հ. Հախվերդյան, ֆինանսների՝ Խ. Կարճիկյան։ Մնացած պորտֆելները տրվելու են 2 թուրքի և Երևանի շրջանի գործիչներին, որոնց նշանակումը տեղի կունենա Երևանում[1]։


«Հորիզոն», 6 հուլիսի 1918 թ., № 132։


№ 56

Քաղվածք Հայոց ազգային խորհրդի

նիստի արձանագրությունից

6 հուլիսի 1918 թ.


Նախագահությամբ՝ Ա. Սահակյանի։ Ներկա էին Խորհրդի անդամներից՝ Ս. Մամիկոնյանը, Ս. Տիգրանյանը, բժիշկ Հ. Դավթյանը, Ռ. Տեր-Մինասյանը, բժիշկ Ա. Բաբալյանը, Ա. Երզնկյանը, Մ. Ղարաբեկյանը, Լ. Թումանյանը, Ա. Ստամբոլցյանը, Ս. Հարությունյանը, Ա. Մխիթարյանը, կառավարության նախագահ Ռ. Քաջազնունին, Բաթամի պատվիրակության անդամներ՝ Հ. Թումանյանը, գեներալ Ի. Բաղրամյանը, Երևանի ներկայացուցիչ Մարգարը և Տ. Հովհաննիսյանը՝ Բաքվի ազգային խորհրդի նախագահը։


Նախքան օրակարգի խնդիրներին անցնելը նախագահը պատմում է գերմանական զինվորական միսիայի պետ ֆոն Կրեսսի հետ ունեցած տեսակցության մասին։ <...>


Ապա կարդացվում է Երևանի ազգային խորհրդի <1918 թ.> մայիսի 26-ի և հուլիսի 1-ի նամակները, որ և կցվում են նրան։


Երևանի ներկայացուցիչ Մարգարը հայտնեց, որ իր Կարս գալու օրը որոշվեց մի կոռեկտ նամակ գրել Վեհիբ փաշային մեր սահմաններից զորքը հետ քաշելու համար։ Այդ նամակը բժ. Հ. Մելիքյանը պետք է տաներ Ալեքսանդրապոլ, թե ինչ է եղել այնուհետև, իրեն հայտնի չէ։

  1. ՀՀ կառավարության Երևան տեղափոխվելուց հետո տեղի գործիչներից Գրիգոր Տեր-Պետրոսյանր 1918 թ. հուլիսի 28-ին նշանակվեց Արդարադատության նախարար, իսկ ադրբեջանցիներին նախարարական պաշտոններ չտրվեց։