Jump to content

Էջ:Fahrad Soghomonyan, Ddmashen (Ֆահրադ Սողոմոնյան, Դդմաշեն).djvu/109

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՄԵՐ ՎՃԻՏ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ

Որ շենն էլ ոտք ես դնում, բնակիչներն իրենց բնական արժեքներն ունեն։ Մեկը լեռներն է համարում աննման, մյուսը՝ ծաղկառատ մարգագետինը. երրորդը՝ գեղանի անտառներն ու թովչական սարալանջերը։ Իսկ լեռնային գյուղերի բնակիչների մեծ մասը պարծենում է իրենց սառնորակ աղբյուրներով։

Մենք էլ շատ աղբյուրներ ունենք։ Գուցե հարկավոր է թվե՞լ։ Իհարկե, կգա մի օր, երբ մեր սերունդների սերունդներին հարկավոր կլինի տեղեկանալ ինչ աղբյուրներ են եղել հայրենի հողատարածքներում։

ԱՂԲՅՈՒՐԸ՝ ՏԵՐՏԵՐԻ ՏԱՆ ՄՈՏ

Մակվից եկած տանուտեր Օհանը գյուղ է մտել, տեսել մի ճահճոտ տարածք։ Հավաքում է համագյուղացիներին, քանդում են ճահիճը, տիղմը դուրս հանում, տեսնում են հորդահոս աղբյուր։ Աղբյուրը հորդացել է մինչև 1927 թվականը։ Գյուղացիները հավաքվել, որոշել են աղբյուրի խողովակը գետնից բարձրացնել, որպեսզի ջուր վերցնողները չկռանան։ Մեղրածոր գյուղից հրավիրում են վարպետներ։ Թորոսի Բալոյի տան մոտից աղբյուրի ակունքից ջուրը խողովակներով մոտ հարյուր մետր հեռացնում են, բազալտ քարերով պատրաստում են ջրամբար։ ճակատից

109