Jump to content

Էջ:Fahrad Soghomonyan, Ddmashen (Ֆահրադ Սողոմոնյան, Դդմաշեն).djvu/110

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

դուրս էր գալիս երկու ծորակ, առանց փականների։ Գիշեր-ցերեկ ջուրը հոսում էր և լցվում գետը։ Ջրի ծորակներից շղթայով ամրացված էր պղնձյա երկու «կրուշկա» (բաժակ), անցորդները օգտվում էին այդ բաժակներից։ Պատերազմի տարիներին այդ գեղեցիկ շարվածքը քանդվեց, ինչ-ինչ պատճառներով աղբյուրը նորից տեղափոխվեց տերտերի տան մոտ, ուր մինչև օրս մի ծորակով ջուր է դուրս գալիս։

1950-53 թվականներին գյուղացիները տեսնելով մեկ աղբյուրը գյուղին չի բավականացնում, որոշում են ունենալ երկրորդը։

«ՃԳՆԱՎՈՐԻ» ԱՂԲՅՈՒՐԸ՝ ԶԱՄԻԶԱՐ ԿՅՈՒՐԵՂՅԱՆԻ ՏԱՆ ՄՈՏ

«Արխաշանցու ձոր» կոչվող տեղում կար սառնորակ, քաղցրահամ, մշտահոս ջուր։ Եզները լծած գութանին՝ գծում են խողովակաշարի տեղը։ Մի քանի անգամ ետ ու առաջ գնալով՝ սկսում են մաքրել վարած առուն։ Ասբեստյա խողովակաշարով, մոտ երկու կիլոմետր հեռավորությունից, ջուրը հասավ գյուղ։ Մինչև օրս էլ աղբրաջուրն առատ է հոսում Դպրոցականները, կանայք ձեռնասայլակներով ջուր են տանում։ Աղբյուրի ջուրը ցերեկը օգտագործվում է նպատակային, գիշերը հոսում է աննպատակ։ Գյուղի ղեկավարությունը, մեկը մյուսին փոխարինելով, չմտածեց այդ հորդառատ ջուրը հավաքել ջրամբարում, այնտեղից բաշխել գյուղին։

ՈՒ ՆՈՐԻՑ «ԾԱՌՈՎ ՁՈՐԻ» ԱՂԲՅՈՒՐԸ

«Ծառով ձորի» աղբյուրը գտնվում է գյուղից հյուսիս, մոտ երկու կիլոմետր հեռավորության վրա։ Ջուրը մշտահոս է։ Աղբյուրի կողքին գտնվում է ճգնավոր Հովհաննեսի մատուռը։ Այնտեղ տեղադրված խաչքարի մոտ զոհաբերություններ են անում։ Երիտասարդները մանրիկ, ողորկ քարեր են կպցնում խաչքարի մոմակալած հարթ մասին։ Եթե մանրաքարը կպչում է, ուրեմն երազանքը կիրականանա... 1962 թվականին այդ աղբյուրից ջուր հասցրին դպրոց։ Խողովակաշարից օգտվում են յոթ-ռւթ ընտանիք։ Այդ է պատճառը, որ ձմռանը ջուրը բավարարում էր դպրոցին, իսկ ամռանը՝ ոչ։ Ամռանը ջուրը օգտագործում են ոռոգման նպատակով։ Դպրոցի բակում տեղադրված փոքրիկ ծորակից օգտվում են դպրոցամերձ ընտանիքները։ «Ծառով ձորի» բնական աղբրաջրի մի փոքր մասն է մնացել ուխտավորներին։

ԱՂԲՅՈՒՐԸ ՄԱՐԳԱԳԵՏՆՈՒՄ

Ծաղկունք գյուղ գնացող ճանապարհին է գտնվում «Աղբյուրներ» կոչվող մարգագետինը, որտեղից բխում են բազմաթիվ աղբրակներ։ Գյուղական համայնքի նախագահի, գործարար երիտասարդ Ավետիս