Jump to content

Էջ:Fahrad Soghomonyan, Ddmashen (Ֆահրադ Սողոմոնյան, Դդմաշեն).djvu/111

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ավետիսյանի ջանքերի շնորհիվ այդ աղբյուրները միացվեցին Գավառից եկող ջրի խողովակին։ Այդ մշտահոս աղբյուրից օգտվում են 10-15 ընտանիք։ Ժամանակները փոխվեցին, գավառցիները ջուրը կտրեցին։

ԱԼԿԱՋԱԽԻ ՋՐԵՐԸ

«Ալկազախ» աղբյուրը գտնվում էր համանուն հանդամասում։ Գյուղից հեռու էր 17 կմ։ Մշտահոս, առատաջուր աղբյուրներ են։ 1985-1986թթ. պետական միջոցներով ջուրը հասավ գյուղ, լցվեց նախորոք պատրաստված ջրամբարը։ Գիշերը լցվում էր, ցերեկը բաժանվում գյուղի համարյա բոլոր թաղամասերին։ 1995 թ. խողովակաշարը մի քանի տեղից վնասվել էր՝ սառնամանիքների պատճառով։ Մի խումբ հոգատար մարդկանց նախաձեռնությամբ խողովակաշարերի խափանումները վերացվեցին։ Սակայն մի քանի օր անց գյուղի հովիվներն ու անասնապահները կոտրել էին ջրի ծորակները։ Ջրի հոսքն ուղղել էին դեպի ձորը անասուններին ջրելու նպատակով։ Անասնապահները չպատժվեցին, ջուրն էլ գյուղ չհասավ․․․

ԶԻԱՐԱԹԻ ԱՂԲՅՈՒՐ

Թարգմանաբար կլինի սրբավայրի աղբյուր։ Անունն օտարացել է 17-րդ դարում։ Տեղում եղել է քրիստոնեական սրբավայր։ Աղբյուրը ձնաանձրևային սնուցումով է։ Դրա համար ամռան ամիսներին սաստիկ նվազում է։

«ՊԵԺԱԿԻ ՁՈՐԻ» ԱՂԲՅՈՒՐԸ

Գտնվում է ձորում, որն էլ արոտատեղի է։ Պեժակը թթվահամ բույս է, որն ուտում են։ Խոնավասեր է։ Աղբյուրի ջրից օգտվում են անասնապահները։ Կեսօրին անասունները հանգստանում են տեղի փարախում։

«ՂԱՐԻԲՅԱՆԻ» ԱՂԲՅՈՒՐԸ

Սակավահոս աղբյուր է։ Պատրաստել է Սերյոժա Ղարիբյանը։ Ջուրը կորչում էր ճահճուտում, փորել է անձամբ։ Քաղցրահամ, սառնորակ ջուր է։ Գտնվում է «Մեյդան» հանդամասում։ Աղբյուրից օգտվում են սարվորները։

«ՄԽԵՅ» ՀՈՂԱՄԱՍԻ ԱՂԲՅՈՒՐԸ

Հոսում է Ներսիսյանների տան մոտով։ 5-6 ընտանիք պոմպով ջուրը բարձրացնում են վերև։ Օգտագործում են խոհանոցային և ոռոգման նպատակներով։ Հրազդան գետի ափին առաջացած աղբյուր է։

111