Jump to content

Էջ:Fahrad Soghomonyan, Ddmashen (Ֆահրադ Սողոմոնյան, Դդմաշեն).djvu/204

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՎԱՐԴԱՆԻ ՃՅՈՒՂԸ

Ավետիսի երրորդ որդին՝ ՎԱՐԴԱՆ։ Գյուղում ունեցել է բարձր դիրք։ Ընտրվել է գլավա (տանուտեր)։ Ունեցել է չորս զավակ՝ Մացակ (Մնացական), Ավետ (Ավետիս), Արամ, Ռուշան։ Ռուշանը մահացել է երիտասարդ տարիքում։ Կինը՝ Սարահի։ Զավակ չի ունեցել։ Ամենից բանիմացն ու գործունյան ավագ որդին էր՝ Մացակը։ Նա հաճախ ընտրվել է քյոխվա։ Գյուղի հարուստ մարդկանցից մեկն էր։ Բռնադատվել է 1937-ին, 64 տարեկան հասակում։

ՄՆԱՑԱԿԱՆ — կինը՝ Բահար, գավակները՝ Վարդուհի, Կամիսար, Բաղդագյուլ, Թագուհի, Շաշե, Տիրուհի, Գուրգեն։
ԿԱՄԻՍԱՐ — կինը՝ Արփենիկ, զավակները՝ Գագիկ, Ռուշան, Վահրամ, Ծաղիկ, Անահիտ։
ՌՈՒՇԱՆ — կինը՝ Անժիկ, զավակները՝ Վարդուհի, Անուշ, Թամար, Գևորգ։
ԳԵՎՈՐԳ — կինը՝ Սիրանուշ, նորապսակներ են։
ՎԱՀՐԱՄ — կինը՝ Կիմա, զավակները՝ Շուշան, Ռուզան, Գայանե, Գուրգեն։
ԳՈՒՐԳԵՆ — կինը՝ Սուսաննա, դուստրը՝ Արփինե։
ԱՎԵ (ԱՎԵՏԻՍ)— կինը՝ Թարգյուլ, զավակները՝ Եզնակ, Սիրուն։
ԵԶՆԱԿ — առաջին կինը՝ Սիրուն, զավակները՝ Ավետիք, էմմա, Երջանիկ։ Երկրորդ կինը՝ Ասանեթ, զավակները՝ ժուլետա, Թամամ, Նարգիզ, Վանիկ, Մնացական։
ԱՎԵՏԻՔ — կինը՝ Սեդա, զավակները՝ Թարգյուլ, Գագիկ, Սիրանուշ, Անուշ, Վարդան։
ԳԱԳԻԿ — կինը՝ Հեղինե, զավակները՝ Նելլի, Հայարփի, Վահե։
ՎԱՐԴԱՆ — կինը՝ Գոհար, զավակները՝ Սեդա, Սյուզաննա։
ՎԱՆԻԿ — կինը՝ Գրետա, զավակները՝ Մարատ, Մանուկ, Արմեն։
ՄՆԱՑԱԿԱՆ — կինը՝ Սիրանուշ, զավակները՝ Մուշեղ, Մերի, Մարիամ։
ԱՐԱՄ — առաջին կինը՝ Ջավահիր, որդին՝ Արտավազդ։ Երկրորդ կինը՝ Ալմաստ, զավակները՝ Պայծառ, Բաբկեն, Վարդան։
ԲԱԲԿԵՆ — կինը՝ Ռոզա, զավակները՝ Արամ, Գուրգեն, Աշոտ։
ԱՐԱՄ — կինը՝ Սվետա, զավակները՝ Արմեն, Մուրադ։
ԳՈՒՐԳԵՆ — կինը՝ Կարինե, զավակները՝ Ռուզաննա, Սամվել։
ԱՇՈՏ — կինը՝ Նելլի, զավակները՝ Աննա, Լուսինե, Բաբկեն։