ՎԱՐԴԱՆ - կինը՝ Ծաղիկ, զավակները՝ Գագիկ, Ռուբիկ, Արթուր, Աննա, Մարո։
ԳԱԳԻԿ — կինը՝ Ժենիկ, զավակները՝ Գոռ, Ծաղիկ, Լուսինե։
ՌՈՒԲԻԿ — կինը՝ Քանաքարա, զավակը՝ էմին։ Երկրորդ կինը՝ էմմա, զավակները՝ Ռուզաննա, Լուսինե, Տիգրան։
ԱՐԹՈՒՐ — կինը՝ Գոհար, զավակները՝ Վարդան, Հեղինե։
ՀԱՐՈՒԹՅՈՒՆԻ ՃՅՈՒՂԸ
Հարությանը մյուս եղբայրների նման, չնայած անգրագետ է եղել, բայց կատարել է հոգևոր երգեր։ Կյանքի վերջին տարիներին զրկվելէ տեսողությունից։ Պատմում են, որ Հարությունը ձեռքով շոշափում էր ցորենի հատիկները և ճանաչում, թե որ արտի կամ դաշտի ցորենն է։ Նա ունեցել է Ոսկան անունով մի որդի, շատ ընդունակ ու բանիմաց։ Գյուղում դպրոց չլինելու պատճառով մայրը (Սոլակ գյուղից) որդուն տանում է իր հայրենի գյուղ, ուր և սովորում է երկդասյան դպրոցում։ Օրերից մի օր Սոլակ գյուղ է գալիս հայ անվանի գրող, դպրոցական տեսուչ Պերճ Պռոշյանը։ Հարց ու պատասխանից գոհ՝ նա ծոցատետրում գրանցում է Ոսկանի անունը և ուսուցչին հանձնարարում նրան ուղարկել էջմիածին՝ ուսումը շարունակելու։