Jump to content

Էջ:Fahrad Soghomonyan, Ddmashen (Ֆահրադ Սողոմոնյան, Դդմաշեն).djvu/301

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Մենք թշնամուն պետք է ճանաչենք, որքան էլ դիմակավորված լինի, բայց չպետք է հարազատին շպրտել թշնամու շարքերը։ Մենք մեր կազմակերպությունից հեռացրել ենք քսան մարդու, որոնցից տասներեքը բատրակ, չքավոր, սոցիալական դրությամբ մեզ հարազատ մարդիկ են... մենք կուսակցությունից հեռացվածներին զրկել ենք աշխատանքից, օրինակ, Արմենակ Հայրապետյանին... պետք է վերակառուցենք մեր աշխատանքները պլենումի որոշումների լույսի ներքո։

Արմենակը հասկացավ, որ իրավունքները վերականգնելու համար վճռական քայլը կատարված է...

Փետրվարի 9-ի ժողովում Գարեգին Ներսիսյանը ուղղակի պահանջեց վերանայել Մ.Զաքարյանի, Մ.Իսպիրյանի, Ս․Մելքոնյանի, Ա.Իսպիրյանի գործերը։ Ռ.Մարկոսյանն ավելացրեց, որ կազմակերպությունը «սխալմամբ է հեռացրել Առաքել Սիմոնյանին և ԱրմենակՀայրապետյանին, որոնք կուսակցության համար նվիրված աշխատողներ են եղել, պայքարել են դասակարգային թշնամիների դեմ։

Գ-Մարկոսյանին (դպրոցի տնօրեն) պաշտպանեց Արամ Մկրտչյանը և մեղադրեց շրջկոմին. «Ա.Սիմոնյանին հեռացրել է ներկայիս կուսշրջկոմը...»։

Այդ օրը կուսշարքերն ընդունվեցին Միհրդատ Ղարիբյանը, Հայկ Սիմոնյանը, Ասքանազ Հակոբյանը, Սարիբեկ Ներսիսյանը, Ասանեթ Մաթևոսյանը, Սարիբեկ Սաֆարյանը։

Ընդունվողների հարցերը լսելուց հետո կարդացվեց Արմենակ Հայրապետյանի դիմումը։ Նա տեղեկանք էր խնդրում անցյալում կատարած իր աշխատանքների վերաբերյալ։ Ելույթ ունեցան շատերը։ Եղավ նաև հարվածող։ Սակայն կազմակերպությունը որոշեց. «...Արմենակ Հայրապետյանին տալ տեղեկանք, որ նա ակտիվ կերպով պայքարել է տնտեսության ամրապնդման համար։ Եղել է կոլտնտեսության նախագահ, շատ լավ է աշխատել։ Բանդիտների դեմ ակտիվ պայքար է մղել։ Սակայն որպես զինվորացու դաշնակները տարել են և ընկել է գերի» (ճ.ա., թ.5)։

Նույն օրը միջնորդագիր ուղարկվեց Կենտկոմ, Մացակ Զաքարյանին կուսակցության մեջ վերականգնելու խնդրանքով։

Փետրվարյան մի ժողովում պահանջվեց վերականգնել Ավետիս Ավետիսյանին։

Գյուղը պայքարում էր։ Ձգտում էր դժվար օրերից դուրս գալ առանց մարդկային կորուստների։ Հարկ եղավ պաշտպանության տակ առնել Թաթոս Ավետիսյսնին։ Նա ժողովում հայտարարեց.

— 1917 թվին ցարական բանակից եկա Բաքու, ուզում էի գյուղ