անրադռնալ, սակայն չհաջողվեց։ Ծառայեցի Ստեփան Շահումյանի ջոկատում։ Ինձ հետևեցին նաև մեր գյուղացիներ Աբգար Հայրապետյանը, Մարուք Վարդանյանը, Գևորգի Ավագյանը։ Մնացի մինչև 1918-ի դեկտեմբերը: Եկա գյուղ և գնացի Սևան՝ նավատորմիղում աշխատելու։ Դաշնակների կողմից մասնակցել եմ քաղաքացիական կռիվներին, սակայն տարել են բռնի ուժով։
Չնայած իր ծանր վիճակին, Արմենակ Հայըապետյանը որոշեց պաշտպանել Ավետիսյանին.
— Ես Ավետիսյանին տեսել եմ Բաքվում, 1918-ին,— ասաց նա։ — Ծառայում էր Արսեն Ամիրովի ջոկատում, Մարազով գյուղում։ Տեսա ճաշ ստանալու ժամանակ։ Այն, որ նա եղել է Բիչերախովի ջոկատում, զրպարտություն է» (Շ.տ, թ.18)։
Վերստին օրակարգ մտավ Առաքել Սիմոնյանի հարցը։
Կազմակերպությունը վճռական կերպով որոշեց. «...Ընկեր Սիմոնյանը միանգամայն արժանի է կուսակցության անդամի կոչմանը։ Ուստի Սիմոնյանի հարցը վերանայել..» (ն.տ․, թ.19)։
Այդ օրերին կուսշարքերն ընդունվեցին Մկրտիչ Գալստյանը, Արամայիս Սիմոնյանը, Բալաբեկ Ստեփանյանը, Գարեգին Ներսիսյանը։ Դարձյալ մի ուշագրավ որոշում.
«...Արձանագրել, որ ընկեր Բլբուլ Բադալյանին, առանց կուսակցական կազմակերպության կարծիքի, հեռացրել են կուսակցությունից, Ախտայի շրջկոմի նախկին քարտուղարի միջոցով, անհիմն պատճառով... Նա եղել է բատրակ, բանվոր։ Սոցիալապես հարազատ է, ուստի խնդրել Ախտայի շրջկոմին, միջնորդելու Կենտկոմին, ընկ. Բադալյանի կաս. իրավունքները վերականգնելու համար...» (ն.տ., թ.23)։
Վերականգնվեց նաև Բենիկ Թադևոսյանը (ն.տ, թ.25)։
Կրկին լսվեց Արմենակ Հայրապետյանի հարցը։ Որոշեցին. «...Չի կտրվել կուսակցական կյանքից։ Ներկայումս բարեխիղճ աշխատում է կոլտնտեսությունում։ Գյուղի սկզբնական կուսկազմակերպությունը խնդրում է կաս. համապատասխան օրգաններից, ընկերոջը վերականգնել կուսակցության մեջ... (ն.տ., թ.29)։
Դդմաշենի կուսակցական կազմակերպությունը շրջկոմի հետ իր համագյուղացիներին պաշտպանելու համար արյունոտ պայքարից դուրս եկավ համեմատաբար փոքր կորուստներով և պահպանեց շատերի կյանքը։
Գյուղն ուներ իր զրպարտիչը։ Նա անվերջ նամակներ էր ուղարկում աջ ու ձախ։ Կազմակերպությունը ժողովներում բացէիբաց ջախջախում էր նամակագրին։