Jump to content

Էջ:Fahrad Soghomonyan, Ddmashen (Ֆահրադ Սողոմոնյան, Դդմաշեն).djvu/311

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԵՐԲ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆԸ ԾԵԾԵՑ ՄԵՐ ԴՈՒՌԸ

Չենք կարող մոռանալ 1937-ի չարաբաստիկ հունիսը։ Գյուղացիների խումբ-խումբ առանձնացած փսփսում էին նրանց մասին, ում արտաքսում էին Սիբիրի խորքերը։

Հիշենք նրանց անունները, եղբայրներ Բալաբեկ, Արիստակես, Գեղամ Ասլանյաններ, Մնացական Ավետիսյան (Ավետիսի Մացակը), Ջումշուդ Մարտիրոսյան, Միհրան Խաչատրյան, Հակոբ Մխիթարյան, Սարիբեկ Կարապետի Գրիգորյան, Մացակ Մակարյան, Արշակ Խաչատրյան։ Նրանք բոլորն էլ հողագործ ու արհեստավոր մարդիկ էին և ոչ մի հանցանք չէին գործել։ Նրանց որդիները, եղբայրները պատերազմի տարիներին կռվում էին ֆաշիստական հորդաների դեմ։ Նրանցից մի քանիսը զոհվեցին, ոմանք վերադարձան հաշմանդամ։ Ըստ «Հայաստանի Հանրապետության» թերթի 1994թ. մայիս-հունիսին հրապարակած ցուցակների առաջին հինգ աքսորականները, ավաղ, գնդակահարված են։ Աքսորավայրում 13 տարի մնալուց հետո, 1953-ին տուն վերադարձավ Սարիբեկ Մնացականյանը։

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍՈՎԻՑ ՄԱՀԱՑԱԾՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Համագյուղացի տարեց մարդիկ, որոնք պատերազմի տարիներին կռվել են տարբեր ռազմաճակատներում, տուն են վերադարձել, ընտանիքի անդամներից, հարևաններից լսել են, թե ովքեր են սովից մահացել, ովքեր մեկ-երկու կիլոգրամ գարի, ցորեն, կարտոֆիլ տուն տանելու համար համարվել են գող և բանտարկվել։ Բանտում մահացել են Իվան Գրիգորյանը, ժամանակի մտավորական Բեգլար Գրիգորյանն ու իր դուստրը...

6-7 ամիս բանտարկվեցին Սերգոյ Թամամը, Սերգոյ Թորգոմի կինը՝ Արփենը։ Գյուղում սովից մահացել են Փանոսի Եղոյի աղջիկ Թիրզեն, Խլոյ Սարգիսը։ Սովից մահացողների թիվը 76-ից անցել է Հովհաննեսի կինը՝ Հայաստանը և իր հորեղբոր աղջիկը՝ Հայկանուշը, ոտքով գնում են դեպի «Դոմիկ» կոչվող ճանապարհահատվածը, այնտեղից պատահական փոխադրականով Երևան մեկնելու նպատակով։ Գնում էին իրենց հարազատների մոտ։ Նրանց հանդիպում են Գրիգոր Փանոսյանը և Սերյոժա Վարդանյանը։ Հարց ու փորձ անելուց հետո, տղաները խորհուրդ են տալիս հետ վերադառնալ, քանի որ օրը մթնում է, իսկ եղանակը անբարենպաստ է։ Կանայք չեն լսում բարի խորհուրդը, շարունակում են