Jump to content

Էջ:Fahrad Soghomonyan, Ddmashen (Ֆահրադ Սողոմոնյան, Դդմաշեն).djvu/317

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ներս մտավ Սևանի ՊԱԿ-ի ներկայացուցիչը՝ Մկրտիչ Եգանյանը։ Նա մոտ հարաբերությունների մեջ էր գյուղի կուսակցական կազմակերպության քարտուղար Սարիբեկ Ներսիսյանի հետ։ Հավաքված գյուղացիների և Ներսիսյանի աղաչանք-պաղատանքից հետո աքսորը տեղի չունեցավ։ Նախագահին հանձնարարված էր՝ տան շարժական գույքը բաժանել երեք մասի, երկու մասը պետականացնել, մի մասը՝ թողնել ընտանիքին։ Ասելն ու կատարելը մեկ եղավ։ Կոլտնտեսության ձիասայլը պատրաստ, բակում կանգնած էր։ Տարան երկու երկաթյա մահճակալ, մեկ պահարան, երկու ձեռք անկողին, մեկ պղնձյա սկուտեղ, որ գաղթի ժամանակ բերել էինք մեզ հետ, և երկու մաքի՝ գառների հետ։ Պատիֆոն էլ անեինք։ Տեսան, որ խափանված է, խփեցին գետնին, ջարդեցին։ Այդ օրվանից զրկվեցինք մեզ հասանելիք օգնությունից և կենսաթոշակից։ Սև օրով պահեցի այս որբերին։

Պատերազմից հետո միայն պարզվեց, որ Մուրադին ուղարկել են հետախուզության, այլևս չի վերադարձել։

Տեր աստված, ի՜նչ լավն էր Մարեն։