Jump to content

Էջ:Fahrad Soghomonyan, Ddmashen (Ֆահրադ Սողոմոնյան, Դդմաշեն).djvu/341

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

աշխատեցին, ամուսնացան, երեխաներ ունեցան։ Բեջանը տղային կոչեց հոր անունով՝ Արամայիս։ Սիրանուշ մայրիկը, որն ապրում էր իր կյանքի ութերորդ տասնամյակը, միշտ սև էր հոգնում։

Արամայիսի եղբայրները տուն վերադարձան ծանր վիրավոր։

ՕՐԸ ԲԱՐԻ ՄԹՆԻ

Դիլիջանի փայտամշակման կոմբինատի ճաշարանում էր աշխատում Գրիգոր Վիրաբի Թոդևոսյանը։ 1941 թվականի հուլիսյան մի տաք առովոտ մի խումբ տղաներ մտան ճաշարան։

— Գրիգոր մի-մի բաժակ միասին խմենք։

— Խմենք, տղաներ, ցանկանանք, որ օրը բարի լինի։

Տղաները նոր էին հեռացել, ծանուցագիր ստացավ. «Ներկայանալ զինկոմիսարիատ», ու նշված էր, թե ինչ պետք է վերցնի իր հետ։ «Ես էլ գնացի,— մտածեց Գրիգորը — էհ, ճակատագիր է․․․»։

Ծառայեց 390-րդ հայկական դիվիզիայի 792-րդ գնդի կազմում։ Հորեղբորորդի Ալեք Անտոնյանը տեղեկացնում է, որ Գրիգորը զոհվել է 1942 թվականին, Կերչում։

ԲԱՂԻՇ ԱԴԻԲԵԿԻ ԹԵՐՈՅԱՆ

Եթե ուզում ես տեղեկանալ, թե ի՞նչ սոսկումներ է պատճառում պատերազմը, դիմիր Երևանի երկաթգծի թիվ 15 մանկական հիվանդանոցի բժշկուհի Լաուրային՝ Բաղիշի դստերը։ Նա կպատմի քեզ, թե որքան դժվար է անհայր մանկությունը։ Նա կպատմի նաև այն ահավոր զրկանքների մասին, որ կրել է դպրոցական և ուսանողական տարիներին։ Կպատմի, անշուշտ, նաև հոր մասին։

Քսան տարեկան էր Բաղիշը, որ ընտանիքի հոգսը թեթևացնելու նպատակով արտագնա աշխատանքի մեկնեց Բաքու։ Գժվոր էր այնտեղ։ Բաղիշը չհամակերպվեց, վերադարձով Երևան, աշխատանքի անցավ Երքաղխորհրդի ճանապարհաշինական վարչությունում։ Սկզբում բանվոր էր, հետո դարձավ աշխղեկ։ Որոշել էր շարունակել ուսումը։ Հաճոխում էր Մ. Գորկու անվան № 4 դպրոցի երեկոյան պարապմունքներին։ Այստեղ նա ծանոթանում է իր ապագա կնոջ՝ Անահիտի հետ։ Ամուսնանում են, ընտանիք կազմում։ 1941 թվականի մայիսի 5-ին ծնվել է նրանց առաջնեկը՝ Լաուրան, թե հոգս, թե երջանկություն բերելով երիտասարդ ծմողներին։ Սկսվում է պատերազմը։ 1941թ. սեպտեմբերի 21-ին Երևանի Կիրովի անվան շրջանի զինկոմիսարիատի տված տեղեկան¬ քում կարդում ենք. «1915թ. ծնված, երկրորդ պահեստային Բաղիշ