ցանցում աշխատում որպես բանվոր։ Ապա հայտնվում է Քանաքեռի ալյումինի գործարանի շինարարությունում։
Սկսվում է պատերազմը։ 1941-ի հոկտեմբերին մեկնում է ռազմաճակատ։ Ինչպես վկայում է որդին՝ Սերգեյը, մինչև 1942 թվականի սկաները նրանից նամակներ էին ստանում։ Վերջին նամակը ուղարկել է Ռոստովից։ Սևանի զինկոմիսարիատում պահվող փաստաթղթերից տեղեկանում ենք, որ Հովսեփը ծառայել է 248-րդ հրաձգային գնդում և զոհվել 1942թ. ապրիլի 7-ին։ Թաղված է Ռոստովի մարզի Կիրսանովկա ավանի եղբայրական գերեզմանոցում։
Գեորգին բանակում ծառայել է 1935-36թթ.։ Զորացրվել ու աշխատել է կոլտնտեսությունում։ Պահեստի կադրային զինվորը պատերազմի սկզբից ծանուցագիր է ստանում, մեկնում ու անմիջապես հայտնվում մարտի դաշտում։ Հետախույզ էր 409-րդ Հայկական հրաձգային դիվիզիայի 657-րդ գնդում։ Մասնակցել էր Թերեքի տարածքի պաշտպանական կռիվներին։ 1942թ. դեկտեմբերին նրանց զորամասը կռիվ է մղել Մոզդոկ քաղաքի մատույցներում։ Այստեղ էլ Գեորգին զոհվում է։
Հակոբը ծնվել է 1921-ին։ Ավարտել է գյուղի միջնակարգ դպրոցը։ Մինչև բանակ զորակոչվելը աշխատել է Սևանի հիդրոկայանի շինարարությունում։ 1941թ. հոկտեմբերին, իր հասակակիցների հետ, մեկնել է բանակ։ 390-րդ Հայկական դիվիզիայի 792-րդ գնդի կազմում մասնակցել է Մոզդոկ, Մինվոդի, Արմավիր, Կրասնոդարի քաղաքների համար մղվող մարտերին։ Հերոսի մահով ընկնում է Թաման թերակղզու համար ծավալված մարտերից մեկում։
ԵՐԵՔԸ, ԵՐԵՔՆ ԷԼ ԱՐԻ ՈՒ ՔԱՋ
Բենիամին Սիմոնի Հակոբյան
Լյուքսեմբուրգ Բենիամինի Հակոբյան
Երվանդ-Նժդեհ Սիմոնի Հակոբյան
Բենիամինը որդու և եղբոր հետ ընկավ մարտի դաշտում, չվայելելով հաղթանակի բերկրանքը։ Բենոն (նրան այդպես էին կոչում գյուղում) սովորել է գյուղի եկեղեցուն կից դպրոցում։ Կենսապահովման միջոցներ հայթայթելու, աշխատանք գտնելու նպատակով մեկնել է Բաքու։ Որոշ ժամանակ նավթահանքերում աշխատելուց հետո վերադարձել է Երևան և աշխատել կաուչուկի գործարանում, սկզբում որպես փականագործ, ապա հմտանալով գործի մեջ, ստանձնել է նաև գլխավոր մեխանիկի պարտականությունները։ Գեռ 1922-1923-ին զորակոչվել է զինվորական ծառայության՝ Հայկական դիվիզիայի հրետանային գունդ։ Երեք տարին