լրանալուց հետո, երիտասարդ լեյտենանտը զորացրվում է և նորից աշխատանքի անցնում նախկին աշխատավայրում։
Երբ սկսվեց պատերազմը, հայրը՝ Բենոն, 40 տարեկան էր, իսկ որդին՝ Լյուքսեմբուրգը, 18։ Հոր և որդու, ինչպես նաև եղբոր՝ Երվանդի համար ՝ բնությունը ոչինչ չէր խնայել։ Երեքն էլ ֆիզիկապես ուժեղ և ամրակազմ էին, ունեին բարետես արտաքին և պարթև հասակ։ Անծանոթ մարդիկ հանդիպելիս, կարող էին մտաբերել մեծ լոռեցու բանաստեղծական տողերը. «Բոյ-բուսաթին նայելիս, մարդու զարզանդ է զալիս»։
Պատերազմի առաջին օրերին Բենոյին զորակոչում են, բայց համապատասխան չափսի համազգեստ չճարվելու պատճառով, ռազմաճակատ մեկնելը մի քանի օրով հետաձգվում է։ Պատվերով կարված համազգեստը հագնելուց հետո լսում է ընկերների կատակը. «Միայն գեներալի ուսադիրներն են պակասում»։ 1941-1942 թվականներին կապիտանի կոչումով նա կռվել է տարբեր ռազմաճակատներում։ Քաղաշխատող էր, Ստալինգրադի պաշտպանական մարտերում էլ հերոսաբար ընկավ 1943 թվականի փետրվարին։
Բենոյի որդին՝ Լյուքսեմբուրգը, նոր էր ավարտել միջնակարգը։ 1943թ. դիմում է զինկոմիսարիատ կամավոր ծառայության մեկնելու խնդրանքով։ Խնդրանքը հարգվում է։ Բաքվի հրետանային դպրոցն ավարտելուց հետո կրտսեր լեյտենանտի կոչումով մեկնում է ռազմաճակատ։ Այնուհետև քրոջ՝ Ռոզայի ասելով, ոչ մի նամակ չեն ստացել ոչ հորից, ոչ եղբորից։ Ըստ մեզ հասած լուրերի՝ Լյուքսեմբուրգը զոհվել է Նովռոսիյսկ քաղաքի համար մղված մարտերում։
Բենիամինի աղջիկը՝ Ռոզան, 1943-ին ամուսնացել է մի բարձրաստիճան զինվորականի (հետագայում գեներալ) ՝ Վլադիմիր Տիմոֆեևիչ Դեմենտևի հետ և 1944-ին ընտանիքով փոխադրվել Մոսկվա։ Պատերազմից հետո նրանք եղել են Գերմանիայում, այնուհետև Ռոստովում։ Այստեղ ապրած տարիներին Ռոզան ծանր հիվանդանում է։ Զգալով մոտալուտ մահը, նա ամուսնուն խնդրում է իրեն փոխադրել Երևան։ Խնդրանքը կատարվում է։ Սակայն հենց ճանապարհին էլ մահանում է։ Աճյունը հողին են հանձնում հայրենի գյուղի գերեզմանոցում։ Ամուսինը և զավակները ամեն տարի, մահվան տարելիցին, գալիս են գյուղ և ծաղիկներ դնում նրա շիրիմին։
Բենիամինի եղբայրը՝ Երվանդ-Նժդեհը (1920-1944), ատլետիկ կազմվածքով երիտասարդ էր, հայտնի բռնցքամարտիկ ու ըմբիշ։ Ահա թե ինչ է պատմում նրա մասին մեր հարևան Ծաղկունքից գյուղացի Հրաչիկ Աղաջանյանը.