ՇԱԴԻՆՈ ՆԻԿՈԼԱՅԻ ՄԻՆԱՍՅԱՆ
(Անակնկալ հանդիպում)
Վաղ հասակից զրկվելով հորից, ընտանիքի հոգսը ծանրանում է մանկահասակ Շադինոյի վրա։ Սկզբում աշխատում էր Սին ասի, Արսենի սեփական ձիթհանում, այնուհետև՝ գյուղի կոլտնտեսությունում։ Ռազմաճակատ է մեկնում պատերազմի առաջին իսկ օրերին։ Կերչի փողոցային մարտերում ոտքից ծանր վիրավորված, ինձ մի քանի վիրավոր մարտիկների հետ տեղափոխեցին հոսպիտալ։ Գնացքը, որով մեկնում էինք, կանգ առավ Սոչի քաղաքի երկաթուղային կայարանում։ Մեզ մոտեցան մի խումբ զինվորներ և պատգարակներով իջեցրին գնացքից։ Այն պատգարակը, որի վրա ես էի պառկած, տեղափոխում էին նոր համազգեստ հագած երկու զինվորական։ Նրանցից մեկը մեր գյուղացի Շադինո Մինասյանն էր։ Նա բուժվել էր Սոչի քաղաքի «Հոկտեմբերի 10-ի» անվան առողջարանում և պիտի մեկներ ռազմաճակատ։ Մի քանի օր միասին էինք։ Անընդհատ գյուղից էինք խոսում։ Օրեր անցան։ Շադինոն մեկնեց ռազմաճակատ, իսկ ես, վեց ամիս հոսպիտալում պառկելուց հետո, ապաքինվեցի և զորացրվեցի։ Տուն եկա, տեսածիս մասին պատմեցի Շադինոյի մորը, կնոջը, հարազատներին, որոնք անհամբեր սպասում էին նրա վերադարձին։
Ռազմաճակատ մեկնելուց մեկ ամիս անց՝ 1944 թվականի հունվարին, ավաղ, զոհվում է մեր սիրելի Շադինոն։
ՍԱՐԻԲԵԿ ԱՐՍԵՆԻ ՄԻՆԱՍՅԱՆ
Ուշիմ, աչքաբաց, աշխատասեր տղա էր, գյուղի ակումբում ու դպրոցում կազմակերպվող միջոցառումների ամենաակտիվ մասնակիցը։ Շախմատի խմբակ էր ղեկավարում։ 1940թ. սեպտեմբերին իր հասակակիցների՝ Անդրանիկի, Գագիկի, Փանոսի, Ասատուրի հետ զորակոչվեց բանակ։ Ծառայեց Վիտեբսկ քաղաքում։ Այստեղ էլ ավարտեց զինվորական ուսումնարանը։
«Սիրելի ծնողներ, հարգելի եղբայր Վասիլ, կարող եք շնորհավորել, կատարվեց երազանքս, վեց ամիս սովորելուց հետո հաջողությամբ հանձնեցի քննությունները և ստացա լեյտենանտի կոչում։ Նշանակվել եմ տանկային վաշտի հրամանատար։ 24-ը մարտի 1940թ.»։ Մեկ տարի հազիվ էր ծառայել, երբ սկսվեց պատերազմը։ Սարիբեկը մասնակցեց Մոգիլև, Սմոլենսկ, Վիտեբսկ քաղաքների պաշտպանական մարտերին։ Հարկադրական նահանջի ժամանակ, 1941թ. հուլիսին