Jump to content

Էջ:Fahrad Soghomonyan, Ddmashen (Ֆահրադ Սողոմոնյան, Դդմաշեն).djvu/377

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

անհայտ կորչում է Սարիբեկը։ Ավագ եղբայրը՝ Վասիլը, տեսավ գերության սարսափները, վիրավոր վերադարձավ ռազմաճակատից։

ՇԱՎԱՐՇ ՄԿՐՏՉԻ ՄԻՐԶՈՅԱՆ

Ծնողազուրկ էր։ Ապրուստը դժվար, քույրը, եղբայրները աղքատության մեջ։ Աշխատել սկսեց 10 տարեկան հասակից։ Մասնակցեց կոլտնտեսության աշխատանքներին։ Ռազմաճակատ մեկնեց 1942 թվականին։ Համալրեց 408-րդ Հայկական դիվիզիայի շարքերը։ 1943թ. հունվարին գյուղ բերին նրա «անհայտ կորածի» փաստաթուղթը։ Կնոջ՝ Վարսենիկի պատմելով, ամուսնու նամակները դադարել էին 1942-ի վերջերից։ Շավարշի փոքր եղբայրը՝ Հրաչը, ևս մանասկցել է պատերազմին, զորացրվել վիրավոր։

ԱՂԱՍԻ ԲԱԼԱԲԵԿԻ ՄԽԻԹԱՐՅԱՆ

Ռազմաճակատ է մեկնել 1941թ. հունվարի 25-ին։ Մանկուց հետաքրքրվում էր տեխնիկայով: Մարդամոտ բնավորություն ուներ։ ժպտադեմ երիտասարդ էր։ Նրա մասին հետաքրքիր հուշեր են պատմում աշխատանքային ու ճակատային ընկերները։ Գարեգին Սիմոնյանը պատմում էր, որ միասին են մեկնել բանակ։ Գարեգինը ծառայեց սևծովյան նավատորմում, իսկ Աղասին՝ տանկային զորամասում։ Շատ ընդունակ էր։ Դժվարին տեղանքում գերազանց քննություններ հանձնելով, ստացել էր մեխանիկ-տանկիստի վկայական և գործուղվել 409-րդ Հայկական դիվիզիայի 684-րդ գունդը։ Գնդի հրետանավորների և զինվորների հետ մասնակցել է պատասխանատու մարտերին, անձնական օրինակով վարակել շատերին, ցուցաբերելով և՛ դիմացկունություն, և՛ մարտավարական արվեստ։ Աղասին կռվեց, քանի դեռ տրոփում էր նրա ջահել սիրտը։

Արմավիր քաղաքի ուղղությամբ մղվող արյունահեղ ճակատամարտերից մեկում հերոսի մահով զոհվում է դդմաշենղի տանկիստը։ Նրա եղբայրները՝ Գերասիմը և Սահրադը, ռազմաճակատից վերադարձան ծանր վիրավոր վիճակում։

ԴՈԼՈՒԽԱՆ ԳԱԼՈՒՍՏԻ ՄԽԻԹԱՐՅԱՆ

1937 թվականին ավարտեց Երևանի անասնաբուծական-անասնաբաժական ուսումնարանը։ Կոլտնտեսության զոոտեխնիկն էր։ Որպես «ժողովրդի թշնամի» աքսորեցին Դոլուխանի ագավ եղբորը՝ Հակոբին։ «Անհարազատ» ընտանիքի զավակ Դոլուխանը չկարողացավ