Էջ:Fahrad Soghomonyan, Ddmashen (Ֆահրադ Սողոմոնյան, Դդմաշեն).djvu/391

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԱՂՎԱՆ ԱՐՍԵՆԻ ՍԱՖԱՐՅԱՆ

Աշխատում էր գյուղի կոլտնտեսության ձիաբուծական ֆերմայում։ Խելոք էր, աշխատասեր ու համարձակ։ Ձիեր վարժեցնող էր։ Երկու հարյուրից ավելի ձի էր խնամում։ Վարժեցնում էր, նույնիսկ անսանձ, կամակոր ձիերին։

Սկսվեց պատերազմը։ Ձիերին տարան։ Ֆերման դատարկվեց։ Աղվանի եղբայրը՝ Գաարեգինը, կամավոր մեկնել էր գործող բանակ։ Ինքն էլ հետևեց նրան։ Մեկնեց և այլևս չվերադարձավ...

ԳԱՐԵԳԻՆ ԱՐՍԵՆԻ ՍԱՖԱՐՅԱՆ

1928–1931թթ. ծառայել է հայկական լեռնահրաձգային դիվիզիայի հեծյալ գնդում։ Զորացրվելուց հետո վերադարձել է հայրենի գյուղ։ Աշխատել է գյուղական խորհրդի քարտուղար, ապա՝ նախագահ։ 1936թ. տեղափոխվել է Երևան և մինչև պատերազմի սկսվելն աշխատել առևտրի բնագավառում։ Եղել է Երսննդառի կառավարիչ։ Պատերազմի առաջին իսկ օրից Գարեգինը կամավոր մեկնել է ռազմաճակատ։ Կովկասի նախալեռներում կռվող նրա մարտական ընկերները հիշում են գումարտակի քաղղեկ Սաֆարյանի սխրագործությունները, պատմում նրա անձնվիրության և խիզախության մասին։

1943թ. հոկտեմբերին Սևասոոպոլի մերձակայքում մղված մարտերից մեկում անհայտ կորել է։

ԱՇՈՏ ՄԱՐՈՒՔԻ ՍԵԴՐԱԿՅԱՆ

Ծնվել է 1904 թվականին։ 1923-ին տեղափոխվել է Բաքու, աշխատել տեղի նավթահանքերից մեկում, սկզբում որպես բանվոր, ապա՝ ավագ վարպետ։

Զորակոչվել է 1941 թվականի հոկտեմբերին։ Ծառայում էր 4-րդ գվարդիական դիվիզիայի սանիտարական գումարտակի կազմում։ Նա իր առաջին մարտական մկրտությունն ստանում է Ռոստովի մատույցներում։ 1943թ. գումարտակը մասնակցում է Ստալինգրադի ռազմաճակատում շրջապատված ֆաշիստական դիվիզիաների ոչնչացմանը. Այդ օրերին հերոսաբար զոհվում է սանհրահանգիչ