Jump to content

Էջ:Fahrad Soghomonyan, Ddmashen (Ֆահրադ Սողոմոնյան, Դդմաշեն).djvu/396

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՑՈԼԱԿ ԽԱՉԱՏՈՒՐԻ ՍՄԲԱՏՅԱՆ

(Շութոյ Ցոլակ)

Աշխատում էր գյուղի կոլտնտեսությունում։ Օրական մեկ հեկտարից ավելի հունձ էր անում։ Զորակոչվեց պատերազմն սկսվելու առաջին օրերին։ 1942թ., Սևաստոպոլի երկարատև ու կատաղի մարտերից հետո, երբ մեր զորքերը թողնում էին քաղաքը, շատերի հետ էր նաև Ցոլակը։ Կինը՝ Մորիամը, «սև թուղթ» ստացավ, ուր գրված էր. «Ցոլոկ Խաչատուրի Սմբատյանը զոհվել է 1942թ. հուլիսի 22-ին։ Թաղված է 1854–1855 թվակիր ֆրանսիացիների գերեզմանոցում»։

Այդ գերեզմանոցն այժմ էլ նույն անունն է կրում։

ԲԱԼԱԲԵԿ ԵՂԻԱԶԱՐԻ ՍՏԵՓԱՆՅԱՆ

Գյուղում հայտնի էր որպես լավագույն փայտագործ-հյուսն։ Կոլտնտեսության գյուղգործիքների վերանորոգողն ու կարգի գցողն էր։ Պատրաստում էր նաև տնային փայտյա իրեր (մահճակալ, սեղան, տաշտ և այլն։ Նրա պատրաստած կենցաղային իրերի մի մասը մինչև օրս պահվում է հարազատների մոտ։ Բալաբեկը նաև մեղվաբույծ էր։

Բանակ զորակոչվեց պատերազմի առաջին օրերին, կնոջ՝ Աննմանի խնամքին թողնելով հինգ զավակ։

Բալաբեկի կինը թոշակավորվեց «անհայտ կորած» ամուսնու փաստաթղթով, որը ստացել էր 1942թ, մարտին։

ԿԱՄՈ ՄԱԴԱԹԻ ՍՏԵՓԱՆՅԱՆ

Ուժեղ և հաղթանդամ տղամարդ էր։ Տիրապետում էր հացթուխի մասնագիտությանը։ Աշխատել էր Սևանի և հայրենի գյուղի հացի փռերում։

Սկսվեց պատերազմը։ Կամոն զենքը ձեռքին առաջին իսկ օրից ռազմաճակատում էր։ Ծառայում էր Հայկական 89-րդ դիվիզիայի 409-րդ գնդի դաշտային փռում։ Հացթուխների ավագ բրիգադավարն էր։ Գիշեր֊ցերեկ շաղում էր, որ բարձորակ հաց հասցնի կռվող զինվորներին։ Դրմաշենցի Խաչիկ Գրիգորյանը (Կոձոց Խոչոն) իր ձիասայլով ալյուր էր հասցնում Խաչոյի փուռը և այնտեղից թարմ հաց փոխադրում մարտիկներին։ Փաստաթղթերը հավաստում են, որ Կամոն անհայտ կորել է 1943 թվականին, Նովոռոսիյսկ քաղաքի համար մղված մարտերի ժամանակ։