հասկանում էր մարդկանց հոգսերը, նրանց օգնում էր ինչպես կարող էր։ 1962-ին նշանակվեց Սևանի գազի շահագործման շրջանային գրասենյակի պետ։ 1970-ին զբաղեցնում է մսի մթերման շրջանային գրասենյակի պետի պաշտոնը։
1973-ից մինչև կենսաթոշակի անցնելը, Սևանի թռչնաբուծական ֆաբրիկայի փոխտնօրենն էր։
Կենսագրությունը սովորական է, սակայն աչքի էր ընկնում զսպվածությամբ, լսելու, մարդու ցավերին ցավակից դառնալու ազնիվ հատկություններով։ Թող որ այդ հատկությունները զարդարեն նաև իր շառավիղներին։
ՇԱՀԵՆ ՆԻԿՈԼԱՅԻ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Առ այսօր գյուղի միակ դոկտոր, պրոֆեսորն է։ Նա եղել է Երևան քաղաքի Մոլոտովյան շրջանի դատախազ և շրջկոմի քարտուղար (1940-1943), 1948–1950թթ. Երևան քաղաքի դատախազ (արդարադատության ավագ խորհրդական), հանրապետության գերագույն դատարանի նախագահ (1950–53թթ.), ապա անցել է դասախոսական աշխատանքի Երևանի պետական համալսարանում։ Լույս է տեսել անվանի իրավաբանի «Հուշագրություն» խորագրով գրքույկը։ Նա առաջինը փորձեց գրել գյուղի պատմությունը։ Մեծ զբաղվածությունը խանգարեց, որ անդրադառնա նաև գյուղի ազգագրությանը, հնագիտությանը և կատարի ամբողջական տոհմագրություն։ Պետրոսյանը շատ չար ու բարի տեսավ։ Արհամարհեց փառասերին ու ընչաքաղցին։ Զավակներին սովորեցրեց ապրել արդար վաստակով։ Եթե հետաքրքրվենք, թե կյանքում քանիսի՞ն է օգնել, հազիվ թե հնարավոր լինի թվել։ Նա իրեն համարել է հասարակության որդին։ Իրենից հզոր ճանաչել է օրենքը, իրենից իմաստուն՝ հասարակությանը։ Դա հատուկ է մտածող մարդուն, որը բարձր է կանգնած մարդկային առօրյա մանր հարաբերություններից։ Ամենքին չի հաջողվում դառնալ Շահեն Պետրոսյան, սակայն նրա պես հայրենասեր. նրա պես արդարամիտ ապրել կարող են բոլորը։