գրադարանի վարիչ, հաշվետար, ֆերմայի վարիչ, իսկ կյանքի վերջին տարիներին՝ գյուղական խորհրդի նախագահ։ Հանրապետական կարգի անհատական թոշակառու էր։
Նրա կյանքի օրինակով կարելի է վստահ ասել՝ մարդու մեջ կարևորը ձգտումն է։ Եթե կա ձգտում, եռանդ, աշխատասիրություն, մարդը կարող է բարձունքներ նվաճել։ Սարիբեկը թողեց բարի անուն։
ԱՂԱԲԵԿ ՍՏԵՓԱՆԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Ծնվել է 1892 թվականին, Դդմաշենում։ 1913–17թթ. ծառայել է ցարական բանակում։ 98-րդ Յուրևյան գնդի կազմում մասնակցել է Առաջին աշխարհամարտին՝ Վարշավայի մատույցներում։ Ռազմաճակատում դրության վատթարացման պատճառով, տեղափոխվել է Կովկասյան ռազմաճակատ։ Որպես հեծյալ գնդի 4-րդ լեռնային գումարտակի զինվոր, ծառայել է նախ՝ ցարական, իսկ հետո՝ Հայաստանի առաջին հանրապետության բանակի կազմում, հետագայում Հովհաննես Բաղրամյանի հրամանատարությամբ մասնակցել է Վանի, Կարսի, Սարիղամիշի, իսկ վերջում՝ Սարդարապատի հերոսամարտերին։ 1960թ. Հ. Բաղրամյանի երաշխավորագրի հիման վրա Ա. Մարտիրոսյանին նշանակվել է անհատական կենսաթոշակ։ Զորացրվելուց հետո, սկսած 1922 թվականից, Ա. Մարտիրոսյանը աշխատել է հայրենի գյուղում։ Եղել է զյուխորհրդի նախագահ, կոլտնտեսության ֆերմայի վարիչ, բրիգադիր, կուսակցական կազմակերպության քարտուղար, հնձվոր ու հանդապահ։
ԱՆՈՒՇԱՎԱՆ ԱՐՇԱԿԻ ՄԱԿԱՐՅԱՆ
Տարրական կրթություն ստանալուց հետո աշխատել է կոլտնտեսությունում, ապա՝ Սևանի ՀԷԿ-ի շինարարությունում։ Աշխատեց նաև Գյումուշի, Աթարբեկյանի հիդրոէլեկտրակայաններում, Սևանի, Հրազդանի շինարարական տրեստներում, տարբեր շինարարական տեղամասերում։ Պարգևատրվեց «Աշխատանքային կարմիր դրոշի» շքանշանով և բազմաթիվ մեդալներով։
Հայաստանի հանրապետության Գերագույն Խորհրդի նախագահության 1970թ. հունիսի 1-ի հրամանագրով նրան շնորհվեց Հայկական ԽՍՀ վաստակավոր շինարարի կոչում։ Շինարարի մասնագիտության նկատմամբ սերը հորից փոխանցվեց որդիներին՝ Զորիկին և Համլետին,