Jump to content

Էջ:Fahrad Soghomonyan, Ddmashen (Ֆահրադ Սողոմոնյան, Դդմաշեն).djvu/429

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

որոնք ահա քանի տարի աշխատում են Հրազդանի լեռնաքիմիական կոմբինատում և ջերմաէլեկտրակայանում։

ԱՂԱՍԻ ԲԱԼԱԲԵԿԻ ՄԱԿԱՐՅԱՆ

Հայրը՝ Բալաբեկը, լավ համբավ ու բարի անուն ունեցող ջրաղացպան էր։ Համատարած կոլեկտիվացման տարիներին բռնությամբ պետականացրին նրանց ուեցվածքը. ջրաղացը, ձիերն ու սայլը։ Բալաբեկի ընտանիքը հավասարվեց գյուղի աղքատ ու ընչազուրկ ընտանիքներին։ Աղասին 1933–35թթ. ծառայեց հայկական հեծյալ գնդում։ Զորացրվելուց հետո շուրջ չորս տասնամյակ աշխատեց Երևանի Կիրովի գործարանում որպես կարբիտագործ։ 1963 թվականին ընտրվեց Հայաստանի Գերագույն Խորհրդի պատգամավոր։ Ա. Մակարյանը եղել է քաղկոմի պլենումի անդամ, շրջխորհրդի, քաղխորհրդի պատգամավոր, ընտրվել է Երևանի Լենինյան կուս. շրջկոմի բյուրոյի անդամ։ 1982-ից հանրապետական կարգի անհատական թոշակառու է։

ԱՐՏԱՇԵՍ ԱՐՇԱԿԻ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ

Ծնվել է 1914-ին, աշխատավոր գյուղացու ընտանիքում։ Հայրը՝ Մուզեյ Արշակը, երկար տարիներ որպես սևագործ բանվոր աշխատել է Թաքվի նավթահանքերում։ Արտաշեսը սովորել է գյուղի դպրոցում, իսկ 1930-ին Երևանի ֆինանսատնտեսգիտական տեխնիկումում։ Աշխատել է Կամոյի շրջանային բանկում որպես տնտեսագետ։ Երկու տարի անց նույն պաշտոնով տեղափոխվում է Սևան։ 1941-1953 թվականներին աշխատել է ՊԱԿ-ում որպես ֆինանսիստ։ Ունի կապիտանի կոչում։ 1954-ին սովորել է Կիև քաղաքի ներքին գործերի աշխատողների վերապատրաստման դասընթացներում։ Ավարտելուց հետո, մինչև 1974 թվականը, աշխատել է Երևանի էլեկտրալամպերի և «Երազ» գործարաններում։ 1974-ից անցել է կենսաթոշակի։ Պարգևատրվել է մի շարք մեդալներով և գովասանագրերով։ Արտաշեսի վեց զավակներն ունեն բարձրագույն կրթություն։ Արտաշեսի պապը՝ Մուդոյի Միլիտոնը, եղել է գյուղի ունևոր մարդկանցից մեկը։ Ունեցել է սեփական ջրաղաց, խոտհարք, արոտավայր, վարելահող։ Մինչև օրս հիշվում է Մուդոյի ձորը, ուր մինչև ուշ աշուն գյուղի անասուններն արածում են արոտավայրերում։