ԳԱԲՐԻԵԼ ՀԱԿՈԲԻ ՏԵՐ-ԽԱՉԱՏՐՅԱՆ
Ծնվել է 1883-ին, հոգևորականի ընտանիքում։ Գրագիտություն է սովորել հոր ու պապի, ապա մասնավոր ուսուցչի մոտ։ Գաբրիելի ծնողները ոչինչ չէին խնայում զավակներին հիմնավոր կրթություն տալու համար։ Ծնողները Գաբրիելին տեղափոխում են Արտաշատի շրջանի Բաշնալու (այժմ՝ Բաղրամյան) գյուղ, ուր նրա հորաքույր Մարգարիտն էր բնակվում։ Այդ գյուղում ուսուցչություն էր անում Երևանի թեմական դպրոցի շրջանավարտ, համբավավոր Տիգրան վարժապետը։ Երկու տարի Տիգրան վարժապետի մոտ սովորելուց հետո, Գաբրիելը տեղափոխվում է Սևան, ընդունվում ռուսական դպրոց։ Այստեղ ծանոթանում է ժամանակի հեղափոխական հովերով տարված երիտասարդների Իոն Շչեդրինի, Հակոբ Մնացականյանի և Մեխակ Սարգսյանի հետ, մոտիկից ճանաչում և մտերմանում է համագյուղացիներ Բալաբեկ Գրիգորյանին և Աղասի Հովհաննիսյանին։ Գաբրիելը ավարտեց ռուսական դպրոցը և վերադարձավ գյուղ։ Տանուտեր Խաչատուրը Դդմաշենի քյոխվա-ռես Թումոյ Գրիգորի Կարոյին կարգադրում է շտապ իր մոտ հրավիրել Գաբրիելին (այդ օրերում գյուղում և շրջակա գյուղերում լար էր տարածվել, որ Գաբրիելին նշանակում են պրիստավ)։ Գաբրիելը ներկայանում է նախ քյոխվային։ Վերջինս Գաբրիելին նեղն է գցում, թե դու Նիկոլայ թագավորին հայհոյել ես, վերջդ վատ կլինի։ Գաբրիելը լուռ ու մունջ լսում է նրան՝ կարևորություն չտալով ասածին։ Զրպարտությունները շարունակվում են։ ժամանակակիցների վկայությամբ նա «շան ծեծ» է տալիս ռես Կարոյին։ Հիմք ընդունելով տանուտերի և քյոխվայի