Jump to content

Էջ:Fahrad Soghomonyan, Ddmashen (Ֆահրադ Սողոմոնյան, Դդմաշեն).djvu/451

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

1949 թվականն էր։ Անվտանգության մարմինները հետապնդում էին «անհուսալի» մարդկանց։ Հերթը հասավ Անդրանիկին։ Սարիբեկ Ներսիսյանի և տողերիս հեղինակի բանակցություններից հետո, հաջողվեց Սևանի պետական անվտանգության կոմիտեի նախագահ Մկրտիչ Եգանյանի օգնությամբ Անդրանիկին փրկել աքսորից։

ՄԱՆՈՒԿ ՀԱՅՐԱՊԵՏԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Ռազմաճակատ է մեկնել 1943թ. փետրվարին։ 1944թ. 3-րդ մերձբալթյան ռազմաճակատում վիրավորվել է, ստացել է կոնտուզիա և տեղափոխվել զինվորական հոսպիտալ։ Առողջանալուց հետո սովորել է Սվերդլով քաղաքի տանկային ուսումնարանում, դարձել ինքնագնաց հրանոթի հրամանատար։ Մեկնել է ռազմաճակատ։ Բեռլինի մատույցներում վիրավորվել է, նույն թվականին էլ զորացրվել։

ՎԱՐԴԱՆ ՀԱՅՐԱՊԵՏԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Ծագումով դդմաշենցի է։ 1934 փոխադրվել է Քաղցրաշեն։ Զինվորական ծառայության է մեկնել 1941թ.։ Կռվել է Հյուսիսային Կովկասում։ Ծանր հիվանդության պատճառով 1942-ի վերջերին զորացրվել է։

ՎԱՐԴԱՆ ՕՀԱՆԻ ՍԱՐԳՍՅԱՆ

1934թ. Վարդանն ընտանիքով տեղափոխվել է Քաղցրաշեն։ Մինչև բանակ մեկնելը աշխատել է կոլտնտեսությունում որպես անասնաբույժ։ 1942թ. զորակոչվել է Հայկական նորաստեղծ 89-րդ դիվիզիա։ Օգոստոսի 8-ին մեկնել է ռազմաճակատ։ Մարտերով Գրոզնիից հասել է Մալգոբեկ։ 1943թ. վերջերին, որպես առաջին կարգի հաշմանդամ, զորացրվել և վերադարձել է տուն։