Էջ:Fahrad Soghomonyan, Ddmashen (Ֆահրադ Սողոմոնյան, Դդմաշեն).djvu/458

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

դադարեցման հետ այդ արհեստն էլ վերացավ։

Երկար ու ձիգ տարիներ քարհատներ ու որմնադիրներ են աշխատել Վասիլ Մինասյանը, Լաբան և Հարություն Նազարյանները, Արշավիր Ստեփանյանը, Դարչո և Կարո եղբայրները, Միրզա Միրզայանը, Հայկազ Սիմոնյանը։ Վերջին տարիներին սրբատաշ բազալտ քարերի վարպետներ են դարձել երիտասարդներ Վանուշ Ղևոնդյանը, Խալտուր Սաֆարյանը, քարհանքի վարպետ, տրակտորիստ Սերյոժա Սաֆարյանը։ Գաղթից ու եղեռնից փրկված Հովհաննես Մկրտչյանը (Բաբոն) գյուղում հիմնել էր ջուլհակի արհեստանոց։ Թաղիք էին պատրաստում, ջեջիմ գործում, բրդյա և բամբակյա թելեր ներկում։ Արհեստանոցում աշխատում էին Բաբոյի ընտանիքի անդամներն ու հարազատները։

Ասպատուրի գերդաստանի հայտնի արհեստավորներից Երվանդ Ասլանյանը (նախկինում ալրաղացի վարպետ) մեր հարևան գյուղերում, ինչպես նաև հանրապետության այլ շրջաններում, էլեկտրաաղաց, ջրաղաց, դարբնոց, սղոցարան է տեղադրել։ Ներկայումս գյուղի էլեկտրաաղացի վարպետ է աշխատում նույն գերդաստանի զավակ Վահան Մանուկյանը։ Թիթեղագործ են Ասլան, Վահրամ, Ժորա Մանուկյանները։ Ավտոմեքենաների վերանորոգումով է զբաղվում թիթեղագործ, ներկարար Ամրահ Ստեփանյանը։ Գյուղում կան նաև էլեկտրիկներ, էլեկտրազոդողներ և այլ մասնագիտությունների տեր մարդիկ։

Մեծ թվով դդմաշենցիներ ունեն իրենց սեփական մարդատար և բեռնատար ավտոմեքենաները, թրթուրավոր և անվավոր տրակտորները, քարշակները։ Դրանց թիվն անցնում է հարյուրից։

Հիշենք նաև Երևանի կաշվի գործարանի հմուտ մեխանիկ Գչալուստ Նիկողոսյանին (Ենգիբարի Գալոյի), որը երկար տարիներ աշխատել է Բաքվում։

Արհեստավորները եղել են մեր հասարակության կողմից սիրված մարդիկ։ Արհեստները փոխանցվել է սերնդե-սերունդ։ Անվանի դերձակ Տերտերենց Նիկոլին, Հայրապետյան Քաջիկին, Ներսիսյան Թորգոմին փոխարինելու եկան Սամվել Հայրապետյանը, Յուպա Ավագյանը։ Պատերազմյան տարիներին կաշվե բաճկոնի և վերարկուի պատվերներ էր ընդունում վարպետ Թորգոմը։ Շնորհալի վարպետը միաժամանակ քյա+մանչա էր նվագում։ Վերջին տարիներին պակասեցին պատվիրատուները։ Նա սկսեց զբաղվել թիթեղագործությամբ։ Ընկերացավ դարբին Մամիկոնի հետ և սկսեցին թիթեղապատել շինությունների տանիքները։

Գյուղում տարածված էր նաև բրուտագործությունը։ Արքեյ Սոփոյի, Սարդարի պատրաստած թոնիրները անուն էին հանել և լայն տարածում