ԱՐԽԻՎԱՅԻՆ ՊԱՏԱՌԻԿՆԵՐ
Նոր Բայազետի և Դարալագյազի շրջանների տարրական դպրոցների տեսչական տեղեկագիրը աշակերտության, դպրոցա-ուսումնական և ֆինանսական դրության և ազգաբնակչության մասին
1920թ.
Տեղեկագիր №1 «Աշակերտություն»№ 501
19.02.1920թ.
1. Բնակավայրի անվանումը — Դդմաշեն (Սևան)
2. Դպրոցը ե՞րբ է հիմնվել — վերաբացվել է 1919թ.
սեպտեմբերի 15-ին
3. Ի՞նչ տիպի դպրոց է — խառը (խառը տղայոց, օրիորդաց)
4. Դասարանների թիվը — 2
5. Քանի՞ ամյա դպրոց է — 2
6. Սենյակների թիվը — 3
7. Ո՞ր բաժանմունքներն են միացյալ— 2-րդ ե 3-րդ
8. Ուսումնական տարին ե՞րբ է սկսվել — սեպտեմբերի 15-ին
9. Ուսումնական տարին ե՞րբ է ավարտվել —
10. Պարապած օրերի թիվը — 100
11. Մանկավարժական խորհրդի նիստերի քանակը — 2
12. Աշակերտության թիվը — 115
ա) տղաներ — 100
բ) աղջիկներ —15
13. Ուսման վարձը
ա) թոշակավորների թիվը — 90
բ) ձրի սովորողների թիվը — 25
14․ Բնակչության ընդհանուր թիվը — 2300
1919-20 ՈՒՍՏԱՐՎԱ ԱՌԱՋԻՆ ԿԻՍԱՄՅԱԿ
(№792,16 փետրվարի 20թ.)
1. Գյուղի անվանումը — Դդմաշեն
2. Ուսուցչի անուն, ազգանուն, հայրանուն — Արամ Բաբլոյան
3. Քանի՞ տարեկան է — 32