Jump to content

Էջ:Fahrad Soghomonyan, Ddmashen (Ֆահրադ Սողոմոնյան, Դդմաշեն).djvu/492

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Հրաշալի։ Հաճախ հրամաններով զսպում էինք նրանց ոգևորությունը, որ անտեղի զոհեր չտայինք։ Չափազանցություն չի լինի, եթե ասեմ, մեր տղաները պատրաստ էին ատամներով հրասայլեր կանգնեցնել։

— Հաղթանակի հիմնական գաղտնիքը ո՞րն էր։

— Թուրքերի նյարդերը չդիմացան։ Մերոնք հոգեբանորեն արդեն իսկ հաղթել էին նրանց։ Այլապես դժվար էր Շուշին գրավել։ Հարձակումը շատ շեշտակի էր։ Սկզբում վիրավորներին չէին հասցնում հանել կռվի դաշտից, բայց դա մերոնց չէր վհատեցնում, չէր կասեցնում հարձակման թափը։

— Որևէ այլ բան կցանկանայի՞ք ասել։

— Ամեն ինչ լավ կլինի։

Զինվորներից մեկը ինչ-որ տեղից ոսկեղեն է հայտնաբերել, հանձնել է Վարդանին։

— Տղաներ, եթե ոսկու հետևից ընկնենք, հողեր ենք կորցնելու,— ասում է Վարդանը ու ոսկին շպրտում է գետը։ Մեզ այս մասին պատմել է մարտական ընկերը։ Ստորև անփոփոխ տպագրում ենք Վարդանի վերջին ստեղծագործություններից մեկը.

Յոթ սարից այն կողմ կա մի անապատ,
Չորս կողմերը սև լեռների մի պատ,
Ավագը գույնով գինվորի արյան է նման,
Այդ արյան վրա աճած ծաղիկն է շատ աննման,
Ավագի վրա ծաղի՞կ, ինչ հրաշք։

Ամեն գիշերով բարձր ամպերից
Իջնում է հոգին այդ մեծ սարերի,
Կարմիր ավազով անցնում է անձայն,

Դա իր կյանքն է ծաղիկի տեսքով,
Նա ծաղիկ դարձավ ուրիշի մեղքով,