Jump to content

Էջ:Fahrad Soghomonyan, Ddmashen (Ֆահրադ Սողոմոնյան, Դդմաշեն).djvu/500

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ժամն է պայքարի, մենք պիտի ելնենք,
ժամն է պայքարի, մենք պիտի կռվենք...
Շատ ենք տառապել ու ճնշվել կյանքում,
Շատ ենք հալածվել ու դարձել պանդուխտ,
Սա կռիվ է գոյության՝ պիտ լինենք արթուն։


Բանաստեղծական տողերիդ մեջ նորաբողբոջ սիրո թրթիռներ կան, և դու ախր, էությունդ լուսավորող անխառն զգացմունքներիդ մասին չէ¬ իր խոստովանել երազներիդ աղջկան, որ «սիրտդ կլցներ սիրո ջերմութ¬ յամբ, տիեզերքում նոր կյանք կարարեր»։ Սերդ երգեցիր թաքուն, շնորհ¬ ներդ երբևէ ի ցույց չդրիր մինչև դպրոցական վերջին զանգի օրը, որի առ¬ թիվ գրել էիր այնքան հուզառատ մի բանաստեղծություն, վերածել երգի և քո ամենաճշմարիտ «քննադատից» ' մորիցդ խորհուրդ հարցրել, «Հը, մա, չարժի՜9, որ գոնե այս անգամ ես ինձ ներկայացնեմ»։ Եվ ներկայաց¬ րել էիր՝ հաճելի զարմանք ու հիացմունք պատճառելով դասընկերներիդ, քեզ այնքան սիրող ուսուցիչներիդ, բոլոր ներկաներին առանց բացառու¬ թյան։ Հիշում եմ, քո երգի մեջ կա մի այսպիսի տող. «Սեր վերջին զանգ՝ դու ջահ հույսի...»։ Այո, սիրելի Արտյոմ, նոր-նոր էր սկսել բոցավառվել քո հույսերի ջահը, որը լուսավորելու էր անցնելիք ուղիդ։ Բայց դու ընդա¬ մենը կարողացար լինել երիտասարդական պալատում, հանդես գալ մի քանի կատարումներով և ընդամենը մի երգ ձայնագրել «Արձագանք» ստուդիայում, որը և արժանանալու էր Ամանորի գիշերը հեռուստատե¬ սությամբ հնչելու բախտին։ Դա, որպես երգահան֊կատարողի, քո սկիզբն էր, Արտյոմ, որ, ավա՜ղ, նաև վերջինը եղավ։ Դիմել էիր հանրա¬ պետության երաժիշտ մի պաշտոնավորի՝ խնդրելով ընդունել իր ղեկա¬ վարությամբ գործող ստադիաներից մեկում։ Արհամարհանքով մերժել էր՝ խորապես վիրավորելով պարմանա– հասակ արվեստագետիդ նրբին հոգին։ Բաց դու ներիր հավերժության քո հեոուներից, որովհետև, միևնույն է, Արտյոմ, դու կայանալու էիր առանց նրանց չկամության։ Դու աստվածատուր քո շնորհներով էիր հարթելու անցնելիք քո ուղին, եթե... չհանգեր լուսեղեն քո ջահը պատե¬ րազմի խավար բոցերում։ Սկզբից սահմանապահ զինվոր դարձար Արաքսի ափին, այնու¬ հետև, կարճ ժամանակ անց, մեկնեցիր Արցախ։ Կիթառդ անպակաս էր քեզնից, տանում էիր, որ տղաների ունկերում գիշեր ու զօր միայն ռում– բերի ոռնոց –որոտները չտնքան։ Տանում էիր՝ երգերովդ ցրելու անքուն գիշերների մռայլը, մահվան ահը ցրելու էիր տանում ու հաստատելու կյանքը նաև պատերազմի երախում... Երգեցիր նաև խրամատներում, քանզի, ով գիտե, նախազգում էիր, երևի, որ կիթառիդ զնգան լարի նման 500