Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/135

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

տեր կրեց, մեռավ և հարություն առավ, բոլորին առհասարակ կյանք պարգևեց, (երկինք) վերացավ և նստեց իր բուն աթոռը՝ իր ծնողի՝ հոր աջ կողմը։

Արդ՝ երբ դու այսպես հավատաս, թե քրիստոսը աստծու ծնունդն ու որդին է, որի մեջ քեզ կարող ենք համոզել անթիվ վկայություններով և քեզ լվանալ ու մաքրել հերետիկոսական հավատի սուտ և պիղծ մկրտությունից։ Ընդունի՛ր դու սուրբ հավատի մկրտությունը իբրև շնորհ արարիչ հոր անունով և խոստովանելով որդու ծնվելը հորից բոլոր ժամանակներից առաջ, ըստ իր բնական գոյացության, և մարմընանալը սուրբ կույսից վաղ ժամանակներում, որ եղավ մեր փրկության և կենդանության համար, նույն որդու՝ Հիսուս Քրիստոսի մահն ու թաղումը, խաղաղությունը և միաբանությունը ու սուրբ հոգու պարգևները, ապա մկրտվիր դու կյանքի նորոդության, թողության այս սքանչելի խորհուրդներով, անունով, ապա քո երեխային էլ կարժանացնենք այս սուրբ երանության, լույսի և մեղսաքավիչ մկրտության, և կխնդրենք մեր տեր Քրիստոսից, որ ների ձեր հերձվածող անհավատության մեղքերն ու ողորմի, որոնց պատճառով էլ սկզբից ևեթ ցավերն եղել են ու լինում են։ Եվ ես երաշխավոր եմ ողորմած տիրոջ կողմից, որ երեխայիդ ողջ ու անարատ կկանգնեցնեմ քո առաջ, եթե ուղղափառության գաս և մեզ հետ իբրև ուղղափառ դավանես:


Իսկ եթե չդավանես աստծու միածին որդի Քրիստոսին, որին ամեն բանից առաջ հայրը ծնեց իր կարող հայրական էությունից, իբրև կատարյալ միածին ծնունդ, նույնանման զուգակից, անվանակից և արարչակից. նա նրա սիրո համար սիրեց և մեզ։ Մեր նկատմամբ (տածած) սիրո համար նա հորից ուղարկվեց սուրբ կույս Մարիամի մոտ և այն կնոջից երևան եկավ իբրև մարդ։ Նա էությամբ նման էր իր ծնողին և բնականորեն ուներ իր հոր բուն կերպարանքը ու մարմնով մեզ համար իր կամքով ծառայի կերպարանքով հանդես եկավ։ Եվ որովհետև մարդիկ ինքնակամ մտան ծառայության մեջ, ուստի ինքը ծառայի կերպարանքով տեր դարձավ, որպեսզի մեզ ծառայությունից ազատի։ Երբ աստված սկզբում ստեղծում էր արարածներ, հետո ստեղծեց մար-