Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/180

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

րից շատերին կոտորեց, շատերին ազգովին բնաջնջեց և ժառանգ չթողեց և շատերի կալվածները արքունիք գրավեց՝ Բայց Կամսարականների տոհմերը, որոնք Շիրակի և Արշարունիքի տերերն էին, բնաջնջեց և այս գավառները Ոստանին 104 միացրեց։

Սակայն Հայոց զորավար և սպարապետ Վասակը նրանց ցեղից փախցնում ու փրկում է մի փոքրիկ մանուկի՝ Սպանդարատ անունով, որ հետո այդ գավառները ժառանգեց։ Իսկ Արշակ թագավորը հրամայեց Արշարունյաց գավառում իր համար շինել մի ամուր բերդ Արտագերս անունով և այս գավառը հատկացրեց բերդին իբրև համբարանոց՝ ուտելիքի համար, որովհետև այդ բերդը շատ ամուր էր։


Գլուխ Ի

ԹԵ ԻՆՉՊԵ՞Ս ՊԱՏԵՐԱԶՄԸ ՍԱՍՏԿԱՑԱՎ ՀՈԻՆԱՑ ԵՎ ՊԱՐՍԻՑ ՄԻՋԵՎ,

ԵՎ ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՅՈՑ ԱՐՇԱԿ ԹԱԳԱՎՈՐԸ ՕԳՆՈԻՄ է ՊԱՐՍԻՑ ԹԱԳԱՎՈՐԻՆ

ԵՎ ՍՐԱԾՈԻՄ ՀՈԻՆԱՑ ԶՈՐՔԵՐԸ, ԵՎ ԻՆՉՊԵ՞Ս ԱՆԳՈԿ ՍՅՈԻՆՈԻ

ԴԱՎԱՃԱՆՈԻԹՏԱՄԲ ԱՐՇԱԿԸ ՓԱԽՈԻՍՏ ՏՎԵՑ ՊԱՐՍԻՑ

ԹԱԳԱՎՈՐԻՑ:

Այն ժամանակ, երբ Արշակ թագավորը փախավ Շապուհ թագավորի մոտից և իր երդումից հետո նրան անարգեց, սկզբում Շապուհը այնքան էլ խստություն գործ չդրեց նրա դեմ, որովհետև դեռ խիստ պատերազմ էր մղվում նրա և Հունաց թագավորի միջև։ Երբ պատերազմը հետզհետե երկարեց, Արշակ թագավորը սկզբում մեծամտելով՝ սպասում էր, թե նրանցից որը իրեն օգնության կկանչի այդ պատերազմում։ Նա հույս ուներ և հոժարությամբ ուզում էր գնալ Հունաց կայսեր օգնության։ Բայց սրանք նրան չհրավիրեցին և ոչ մի պատիվ կամ հարգանք ցույց չտվին։ Իսկ Պարսից Շապուհ թագավորը նրա մոտ է ուղարկում խաղաղության պատգամավորներ. հիշեցնում է նրա նախկին երդումը և ասում. «Բարեհաճի՛ր, եղբայր, այս պատերազմում ինձ օգնել. քո գնդով եկ ինձ օգնության, եթե դու մեր կողմը յինես, գիտեմ, որ հաղթությունը մերը կլինիկ։

Հայոց Արշակ թագավորը երբ այս լսեց, մեծ ուրախությամբ կամեցավ օգնության գնալ Պարսից Շապուհ թագա—