Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/19

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

վելով): Ագաթանգեղոսի Սկզբնական բնագիրը կորած է. մեր ունեցածը նրա մի խմբագրությունն է. մի ուրիշ խմբագրությունից ծագել է արաբական թարգմանությունը: Խորենացին նույնպես ենթարկված է եղել մի քանի անգամ խմբագրության, որոնց ժամանակ մուծվել են նրա մեջ հավելվածներ ուշ ժամանակի հեղինակներից կամ դուրս են գցվել ամբողջ գլուխներ: Փարպեցին նույնպես ենթարկված է խմբագրության, այլապես անբացատրելի կմնան ս. Սատակի տեսիլն ու նրա մեկնությունը:

Բացառություն չի կազմում և Փավստոսի Պատմությունը, որ նույնպես կրում է խմբագրության Պետքեր: Այսպես, տեսնում ենք, որ

1 Գիրքն ունի երկու առաջաբան, մեկը կոչվում է խոստաբանություն, որ գրել է խմբագիրը, մյուսն ունի վերնագիր՝ Գլուխ առաջին, որ գրել է գրքի հեղինակը:

2. խմբագիրը յուր մասին եզակի թվով է խոսում՝ «նկարեցի», «պատվաստեցի», «ասելոցս եմ», այնինչ հեղինակը յուր մասին խոսում է հոգնակի թվով՝ «մեք», «ի մերում», «եղաք», «թողաք», «մեր պատմութիւնն», «նշանակեցաք»:

3. խմբագիրը նշանակում է յուր կատարած աշխատանքը՝ գլուխների Վերնագրեր գրելը, դպրությունների առաջ ցանկեր ( = խոստաբանություն) դնելը, գլխակարգությունը, այնինչ հեղինակը ցույց է տալիս գրքի ծավալը, իբրև շարունակություն Ագաթանգեղոսի Պատմության:

4. Երրորդ դպրության վերջում նկատողությունը՝ «կատարեցաւ Երրորդ դարք»... պատկանում է խմբագրին, որովհետև հեղինակը չէր կարող ասել յուր մասին, «որ իր ժամանակագիր Յունաց», չէր կարող իրեն կոչել «մեծ պատմագիր»:

5. Նույնպես խմբագրին է պատկանում «Ստորոտ ամենայն պատմութեանց...», որովհետև հեղինակը, որ ծպտված է Փավստոս Բուզանդ կեղծանվան տակ, չէր կարող իր մասին տեղեկություն տալ, որով իր կեղծիքը կբացվեր:


Ա ԵՎ Բ ԴՊՐՈԻԹՅՈԻՆՆԵՐ ԵՂԵ՞Լ ԵՆ, ԹԵ ՈՉ

Նախ քննենք այս երկրորդ հարցը: Այս ձարցի լուծումը դժվարանում է նրանով, որ Պատմությունը սրա վերաբերյալ երկու իրար հակասող տեղեկություն է պարունակում: Առաջին տեղեկությունը գտնում ենք խոստաբանության մեջ. «Այս ինչ է ի դպրութիւնս երրորդ՝ պատմութեանցս—ժամանակագիր կանոնք մատենից և աժնմին դպրութիւնք երեք, այս ինքն են սոքա չորք մատեանք, և չորեքին միոյ իրաց յիշատակարանք են...»: Մի քիչ ներքև բերում է այս չորս մատյանների ծավալը, «...ժամանակագիր արարեայ ի թագաւորութենէն խոսրովու որդւոյ Տրդատայ մինչև ի միւս վերջին ժամանակն վատթարելոյ թագաւորացն ձայոց, և ի քահանայապետութենէն Վրթանայ որդւոյ Գրիգորի առաջնոյ քահանայապետի մինչև յայնպիկ ի վերջինսն որք կային գլխատրք եպիսկոպոսք հայոց»: Այստեղ շատ որոշակի ասված է, որ այս Պատմությունն սկսվում է Երրորդ դպրությամբ և