Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/202

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Է հանում նրանց դեմ, և մեծ սաստկությամբ հարձակվում են միմյանց վրա։ Հայկական գունդը հաղթում է Պարսից զորքերին, նրանց կոտորում են, ոչ մեկին կենդանի չեն թողնում, հականե հանվանե սպանում են Մշկանին, իսկ Մերուժանը փախչում է։


Գլուխ ԽԲ

ՄԱՐՈՒԺԱՆԻ ՄԱՍԻՆ, ՈՐ ՎԱԹՍՈՒՆ ԲՅՈՒՐՈՎ ԵԿԱՎ ԱՐՇԱԿ

ԹԱԳԱՎՈՐԻ ՎՐԱ, ԵՎ ԹԵ ԻՆՉՊԵ՞Ս ՆՐԱՆՑ ԿՈՏՈՐՈՒՄ

ՈՉՆՉԱՑՆՈՒՄ Է ՎԱՍԱԿ ՍՊԱՐԱՊԵՏԸ:

Մի մեծ նախարար՝ Մարուճան անունով, գալիս է Հայոց աշխարհի հետ պատերազմելու։ Նա վաթսուն բյուրով գալիս մտնում է Հայոց աշխարհը՝ իր ձեռքի տակ առաջնորդ ունենալով Մերուժան Արծրունուն։ Ապա Վասակը Հայոց բոլոր զորքերով պատերազմով ընդհարվում է նրա հետ, ջարդում, կոտորում, ոչնչացնում է Պարսից զորքերը, Մարուճանին էլ սպանում է։ Բայց միայն Մերուժանը փախչում է։


Գլուխ ԽԳ

ԶԻՆԴԿԱՊԵՏԻ ՄԱՍԻՆ, ՈՐ ԻՆՆՍՈՒՆ ԲՅՈՒՐՈՎ ԵԿԱՎ ՀԱՅՈՑ

ԹԱԳԱՎՈՐԻ ՎՐԱ, ԱՊԱ ՎԱՍԱԿ ԶՈՐԱՎԱՐԸ ՀԱՍՆՈՒՄ ԿՈՏՈՐՈՒՄ

է ՊԱՐՍԻՑ ԶՈՐԹԵՐԸ ՄԵԾ ՀԱՐՎԱԾՈՎ:

Մի ոմն Զինդկապետ Պարսից թագավորի զորքերի զորագլուխը, իննսուն բյուրով գալիս հասնում է Ատրպատականի սահմանները։ Հայոց Վասակ զորավարը աճապարում, դուրս է գալիս նրանց առաջ, գիշերով հարձակվում է Պարսից ամրացած բանակի վրա, բոլորին սրի է քաշում, զորապետին էլ սպանում է բանակի մեջ։ Միայն չարագործ Մերուժանը ճողոպրում, ազատվում է։