Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/203

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Գլուխ ԽԴ

ՊԱՊ ԱՐՔԱՅՈՐԴՈՒ ՄԱՍԻՆ, ԹԵ ԻՆՉՊԵՍ ԴԵՎԵՐԸ ՀԱՅՏՆԻ

ԵՐԵՎՈՒՄ ԷԻՆ ՆՐԱ ՎՐԱ, ԵՎ ՆՐԱՆՑ ՀԵՏ ՊՂԾՈՒԹՅՈՒՆ ԷՐ ԳՈՐԾՈՒՄ:

Արշակի որդի Պապը ծնվեց սյունի Փառանձեմից, որ Գնելի կինն էր եղել, որին սպանեց Արշակ թագավորը և նրա կնոջը՝ Փառանձեմին, իրեն կին առավ և նրանից ունեցավ որդի, որ կոչվեց Պապ։ Երբ մայրը նրան ծնեց, որովհետև անօրեն մարդ էր և աստծուց բոյորովին երկյուղ չուներ, նրան դևերին նվիրեց, և բազմաթիվ դևեր մանուկի մեջ բնակվեցին ու նրան վարում էին ըստ իրենց կամքի։ Նա սնվեց, մեծացավ և մեղքեր էր գործում — պոռնկություն, պիղծ արվամոլություն, անասնամոլություն և զազրելի, գարշելի գործեր, բայց մանավանդ արվամոլություն։ Բացի սրանից, ինքն էլ իգանում էր ուրիշներին. այսպես ընկած էր։

Մի անգամ երբ մայրը իմացավ, թե նա արվամոլությամբ է պարապում, չկարողանալով այդ վատանուն խայտառակության դիմանալ՝ իր որդու սենեկապանին ասաց, թե սերբ նա պղծության համար կպահանջի այն մարդկանց, որոնց հետ պղծությունը կատարում է, դուք ինձ ներս կանչեցեք»։ Երբ պատանի Պապը անկողին մտնելով պահանջեց այդ մարդկանց պղծության համար, մայրը ներս մտավ և որդու առաջ նստեց։ Ապա պատանին սկսեց ճչալ, բղավել և ասաց մորը. «Վեր կաց գնա՛ այստեղից, որովհետև մեռնում, խորովվում եմ, կայրվեմ, կպայթեմ, եթե այստեղից չգնաս»։ Իսկ մայրն ասաց. «Ես այստեղից դուրս չեմ գա, չեմ գնա»։ Իսկ նա ավելի ու ավելի սաստկացնում էր ճչալն ու վայելը։ Իսկ մայրը նայեց ու տեսավ իր աչքերով, որ սպիտակ օձերը պատել էին բազմոցի ոտքերը և փաթաթվում էին պատանի Պապին, մինչ նա պառկած անկողնում՝ բղավում էր, պահանջում էր այն պատանիներին, որոնց հետ խառնակվում էր։ Մայրը այս տեսնելով՝ հիշեց, թե ո՛ւմ էր նվիրել ինքը իր որդուն ծնած ժամանակ։ Հասկացավ, թե այն (դևերն) են, որ օձերի կերպարանքով փաթաթվում են որդուն։ Արտասվելով ասաց. «Վա՜յ ինձ, իմ