Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/290

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

պատերազմի համար մի տեղ խմբվեցին։ (Մանուելը) նշանները թացած, ծածանվող դրոշակներով, դուրս է դալիս Ավան գյուզից դեպի արևմուտք, և հենց այդտեղ նրա առաջն է ելնում Մերումանն իր գնդով, որ եկել էր նրանց վրա։ Չարագործ, մեղավոր Մերուժանը իր զենքն ու զարդը և իր սաղավարտի նշանը շատերին էր տվել, շատերին իր գնդում իր տեսքն էր տվել, իսկ ինքը իր նշանները չէր կրում։ Մանուելը նրանց գունդը տեսնելով՝ իր գնդով առյուծի՝ վարազի պես վրա է հարձակվում, խառնվում է նրանց գնդին, ուշադրություն դարձնելով նրանց վրա, որոնք Մերուժանի նշաններն էին կրում։ Շատ ախոյանների գլուխներ կտրեցին, որոնք կրում էին Մերուժանի նշանները, կարծելով, թե Մերուժանին սպանեցին, բայց տեսնում էին, որ նա չէ:

Այն ժամանակ սպարապետ Մանուելը խոսեց իր նիզակակից Բաբիկի հետ և ասաց. «Տեսնո՞ւմ ես որքան մեզ խաբում է այդ կախարդ Մերուժանը։ Բայց առաջ, հաշտության ժամանակ, ես շատ անգամ նրա հետ միասին եմ եղել, ես նրա մի նշանը գիտեմ. երբ նա ձի է հեծնում, նրա ազդրը մինչև ծնկները հուպ չի գալիս, այլ ձիուց զատ է մնում։ Ե՛կ, երկուսով այս նշանին ուշադիր լինենք, գուցե կարողանանք ճանաչել այն ետ եկած կախարդին»։ Ապա երկուսով դիտելով՝ տեսան ու ճանաչեցին Մերուժանին այդ նշանով. նա իրեն կերպարանափոխել էր և իր նշանները չէր կրում։ Այն ժամանակ Մանուելը ձայն տվեց, առաջ կանչեց Մերուժանին ու ասաց. «Ա՛յ կախարդ, մինչև ե՞րբ պիտի խաբես մեզ և քո պատճառով ուրիշներին ջարդել տաս։ Քեզ մենք վերջապես ճանաչեցինք, որ այդտեղ կանգնած ես, և մեր ձեռքից քեզ այսօր փրկություն չկա, որովհետև աստված այսօր քո կատարած չարիքները քո գլխի վրա ածեց և քեզ մեր ձեռքը մատնեց»։ Իսկ Մերուժանը երբ այս լսեց, իսկույն նիզակը ձեռքին առաջ անցավ, Մանուելին ախոյան դուրս եկավ։ Բայց որովհետև երկուսն էլ հաղթահասակ մարդիկ էին, նիզակներով իրար հարվածելիս երկուսն էլ ձիերից վայր ընկան։ Անմիջապես Մանուելի նիզակակից Բաբիկը՝ Սյունյաց գավառի տերը, վրա է հասնում, նիզակով կողից վերից վար խփելով (Մերուժանին) կարում է գետնին, և նա այլևս չի կարողա-