Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/296

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԲՈԻԶԱՆԴԻ ՎԵՑԵՐՈՐԴ ԴՊՐՈԻԹՅՈԻՆ

ՑԱՆԿ ՎԵՑԵՐՈՐԴ ԴՊՐՈԻԹՅԱՆ

ՊԱՏՄԱԿԱՆ ՄԱՏՅԱՆՆԵՐԻ

Ա. Հայոց աշխարհի՝ երկու մասի բաժանվելը, երբ Հայոց ազգի կեսի վրա թագավորեց Արշակը՝ Հունաց թագավորի հրամանով, և կեսի վրա թագավորեց Խոսրովը՝ Պարսից թագավորի հրամանով, թե ինչպե՛ս Հայոց աշխարհը երկու մասի բաժանելով՝ իրենց միջև սահման դրին, և ինչպե՛ս մյուս երկրներն ու գավառները բաժան-բաժան եղան և երկու կողմի սահմաններն էլ բոլոր կողմերից կրճատվեցին։

Բ. Այն եպիսկոպոսների մասին, որոնք այն ժամանակ երևելի էին երկրի այն մասում, որ բաժին ընկավ Խոսրովին։ Նախ՝ Զավենի վարքի մասին։

Գ. Կորճեացի Շահակի մասին, որ Զավենից հետո եպիսկոպոսների գլխավոր դարձավ։

Դ. Մանազկերտացի Ասպուրակեսի մասին, որ եպիսկոպոսների գլխավոր գարձավ Շահակից հետո։

Ե. Փավստոս և Զորթ եպիսկոպոսների մասին։ Փավստոս եպիսկոպոսի եղբոր՝ Առոստոմի մասին։

Է. Բասենացի Արտիթ եպիսկոպոսի մասին։

Զ. Հոհան եպիսկոպոսի, նրա վարքի, ագահության, անմտության, խենեշ խոսքերի, գործերի և այն հրաշքների մասին, որ աստծուց նրա նկատմամբ եղան մի անգամ, և թե ինչպե՛ս մեղավոր խնդրանք է անում ու իր ագահությունը (լիացնում է) թագավորներից ստանալով։

Թ. Նույն Հոհանի մասին։

ժ. Նույն Հոհանի մասին։

ԺԱ. Կիրակոմ եպիսկոպոսի մասին։