Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/298

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԲՈՒԶԱՆԴԱՐԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՎԵՑԵՐՈՐԴ ԴՊՐՈԻԹՅՈՒՆ

Վերջ

Առաջաբանության ավարտ. պատմության մնացորդներ

սկզբից

Գլուխ Ա


ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀԻ՝ ԵՐԿՈԻ ՄԱՍԻ ԲԱԺԱՆՎԵԼԸ (ՀԱՅՈՑ ԱԶԳԻ ԿԵՍԻ ՎՐԱ)

ԱՐՇԱԿԻ ԹԱԳԱՎՈՐԵԼԸ՝ ՀՈԻՆԱՅ ԹԱԳԱՎՈՐԻ ՀՐԱՄԱՆՈՎ ԵՎ ԿԵՍԻ ՎՐԱ

ԽՈՍՐՈՎԻ ԹԱԳԱՎՈՐԵԼԸ՝ ՊԱՐՍԻՑ ԹԱԳԱՎՈՐԻ ՀՐԱՄԱՆՈՎ, ԵՎ ԹԵ

ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀԸ ԵՐԿՈԻ ՄԱՍԻ ԲԱԺԱՆԵԼՈՎ՝ ԻՐԵՆՑ ՄԻՋԵՎ

ՍԱՀՄԱՆ ԴՐԻՆ, ԵՎ ԻՆՉՊԵ՞Ս ԵՐԿՐԻ (ԶԱՆԱԶԱՆ ՄԱՍԵՐ) ԿՐՃԱՏՎԵՑԻՆ

ԵՐԿՈԻՍԻ ԿՈՂՄԻՑ ԷԼ:

Բայց Հայոց Մանուել զորավարի մահից հետո Արշակի թագավորությունը ի վիճակի չեղավ կարգավորվել երկրպւմ, այլ Հայոց նախարարներից շատերը զատվեցին, գնացին Պարսից թագավորի մոտ. Հայոց աշխարհը նրա ձեռքը մատնեցին և նրանից խնդրեցին Արշակունի թագավոր։ Նա մեծ ուրախությամբ հանձն առավ՝ իր կողմից իր խոսքով (թագավոր նշանակել) Հայոց նույն Արշակունի թագավորների տոհմից ու նրա միջոցով Հայոց աշխարհը իրեն գրավել։ Ապա նա գտավ նույն տոհմից մի մանուկ՝ Խոսրով անունով, նրա գլխին թագ կապեց և նրան կին տվեց իր Զրվանդուխտ քրոջը, իր բոլոր զորքերը նրա հետ դրեց ու Զիկ նվիրակին դաստիարակ նշանակեց Խոսրով թագավորի համար։ Այսպես նրանք ելան եկան Հայոց աշխարհը։ Արշակ թագավորը երբ նրանց տեսավ, տեղի տվեց, քաշվեց գնաց Հունաց սահմանները։ Եվ թիկունք եղան Արշակ թագավորին Հունաց թագավորը, իսկ Խոսրովին՝ Պարսից թագավորը:

Ապա Հունաց զորքերը եկան (Արշակ թագավորին) օգնու-