Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/336

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

չում է անապատականին, որ ժամանակ առաջ անապատում իրեն բժշկել էր, ուստի փոխանակ նրան բզկտելու՝ սկսում է լիզել:

172. (Եր. 264). Երեցի այս երկար աղոթքի գրեթե ամեն մի նախադասությունը կա՛մ քաղվածք է ս. Գրքի գանազան տեղերից, կա՛մ ակնարկություն ս. Գրքի այս կամ այն խոսքի վրա։ Այստեղ մանանեխի հատը հիշեցնում է Քրիստոսի այն խոսքը (Մատթ., Ժէ, 19), թե՝ «Եթե մանանեխի մի հատիկի չափ հավատ ունենաք և այս լեռանն ասեք՝ «տեղափոխվի՛ր այստեղից այնտեղ», նա կտեղափոխվի, և ձեզ համար ոչ մի բան անհնարին չի լինի»։

173. (Եր. 266). «Սիւնհոգոսական», «սյունհոդոս» բառից, որ հունարեն է՝ juvor և նշանակում է ժողով, մասնավորապես՝ եկեղեցական ժսղով: Սրանից էլ ծագել է «Սինոդ» բառը, որով, ըստ Պոլոժենիայի, կոչվում էր էջմիածնի բարձրագույն վարչական խորհուրդը կաթողիկոսի նախագահության տակ։ «Սյունհոդոս» բառի միջի «հ» գիրը ցույց է տալիս, որ բառը ուղղակի հունարենից չի առնված (որովհետև հունարենը «հ» չունի այստեղ), այլ ասորերենից։ «Եւ իրքս այս» ուղղելի է՝ «Եւ ընդ իրսս այս»։

174. (Եր. 266). Բնագիրն ունի, «առանց հայրապետին և դրեցին», որ ակներև սխալ է։ Մենք ուղղեցինք՝ «և առ հայրապետն դրեցին» և ըստ այնմ թարգմանեցինք:

175. (Եր. 267). Բնագրում գրված է. «վասն ամրապահս առանգոցն զգուշութեան»։ Վեց օրինակ ունեն՝ «աւադոցն»: Երկուսն էլ մենք աղավաղություններ ենք համարում՝ փոխանակ առևանգոցն, ինչպես և թարգմանեցինք։ Ս. Ներսեսը կուսանոցները ամուր պարիսպներով պատել էր առևանդումից կույսերին պաշտպանելու համար։

176. (Եր. 267). Բնագիրն ունի. «Կուսանք և հաւատացեալք իցեն»։ Մենք ընդունեցինք Նորայրի ուղղումը՝ «Կուսանք հաւատացեալք»։ Հավատացյալ, կամ ինչպես ուրիշ հեղինակներն ասում են՝ հավատավոր կույս, հաշվում էին նրանց, որոնք ուխտում էին միշտ կույս մնալ և նվիրվել աստծուն։

177. (Եր. 268). Բնագրում գրված է. «զկարգս պտղոյն և տասանորդացն»։ Դեռ շատ հին ժամանակներից սովորություն էր դարձած, որ գյուղացիք իրենց բերքերից կամավոր տուրք էին վճարում վանքերին, որոնք այս տուրքերը հավաքելու համար հատուկ մարդիկ էին ուղարկում գյուղերը հունձքի ժամանակ։ Թե ո՛ր բերքերի տուրքերն է Փավստոսը կոչում պտուղ և ո՛րը տասանորդ՝ այժմ դժվար է որոշել։ Ընդհանուր գործածության մեջ տասանորդները արմտիքներից պարտադիր տուրքեր էին, որ գյուղացիք վճարում էին պետությանը կամ հողատերին, բայց ոչ վանքերին. վերջիններիս համար տրվող կամավոր տուրքը պտղի էր կոչվում, որ մինչև այս դարի սկզբները գոյություն ուներ և վանքերի արդյունքների զգալի մասն էր կազմում։ Քանակությունը սահմանված չէր, այլ կախված էր նվիրողների կամքից և մանավանդ պտղի հավաքող վարդապետի ճարտարությունից։ Պտղի տալիս էին թե՛ արմտիքներից և թե կաթնեղենից (յուղ, պանիր) և այլ գյուղական արդյունքներից։