Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/43

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

և մի անգամ են գործածված: Բարդ թառերից շատերը գուցե հենց հեղինակի ստեղծածներն են, իսկ պարզ բառերն առնված են հեղինակին ժամանակակից դասական կամ գավառական լեզվից և ցույց են տալիս, թե բառերով որքան հարուստ է եղել լեզուն այն ժամանակ և դեռ քանի՝ հարյուրավոր նոր բառեր մենք կունենայինք, եթե Փավստոսի նման երկու-երեք գիրք ավելի գրված լինեին այն ժամանակ:

Բերենք մի փոքր մասն այսպիսի բառերից: Բարդ թառեր.—բանսերթուկ, սրտկեղ, մարմնավար, կարճազատ, չարակեղ, նոյնս հաս... նոյնազգեաց, զկնիագոյն, մեծասքանչելաշուք, առաքելաշնորհ (գոյական), ուղղափառահաւատ, թարիագութ, երախտապարգև, տառապելասէր, պատուիրանակատար, վարձկանագրիչ, խօթապատճառ լինել, ոսկիվարաւանդ, կանանցահանդերձ, աղքատակերութիւն, ամօթապարտեալ, շաղաշատութիւն. ամուսնութիւնընկալ, ստացուածաշատութիւն, տիրամատնիչ, աշխարհապաղատ, աշխարհատած, շինականաշէն, իրափառն, աղանազգի, աղանադրօշ, արծուէնշան, վարժնականիշք. ճակատամուղ, օրհնութիւնսընկալու. զմիմեանսզրկութիւն, զայլոցկերութիւն, գամապետ, խոտորկտուրք և այլն:

Պարզ բառեր են.— ճարտուկ, ճանճկէն, սիւս կամ սիւսիք, փոյթ կնջանն, կոտինդ (ն), գարգմանակ, ապիզակ, աթինեալ, տապակեալ, միահանէք կամ միահանէսք, ապրդում, յուրան, մկթալ. առոշոգի, նայեաց (գոյական), մամխի, ժանուար, թանուկան, խաշար, գուգազ, շորիկ և այլն:


Ո՞Վ է ՀԵՂԻՆԱԿԸ

Ո՞վ է այս գրքի Հայ հեղինակը՝ չգիտենք: Նա անշուշտ ս. Մեսրոպի ավագ աշակերտներից մեկն է, որ, սակայն, արտասահման չի ուղարկվել բարձրագույն ուսում ստանալու կամ թարգմանելու: Նա Հայաստանի դպրոցի աշակերտ է՝ ուսում առած կրոնական գրքերի և ժամանակագրության սահմաններում, կրոնասեր, բարեպաշտ, հրաշքների հավատացող, միամիտ, դյուրահավան, Հայոց եկեղեցու ջերմ պաշտպան: Նա ի բնե սեր է ունեցել հեքիաթային բնույթ կրող պատմությունների: Գուցե իր վարած պաշտոնի շնորհիվ առիթ է ունեցել շրջելու Հայաստանի զանազան վայրերը և ամեն տեղ ախորժանքով լսել է ժողովրդական ստեղծագործությունները՝ հեքիաթներ, սրբերի վարքեր, պատմություններ, զրույցներ, առասպելներ և գրի է առել ամեն ինչ, որ լսել է, սուտ կամ ճշմարիտ, պիտանի կամ անպիտան. բարեպաշտական թե բամբառակ: Այսպիսով, հետզհետե գոյացել է մի բավական ընդարձակ Ժողովածու տարբեր արժեքի ու բովանդակության պատումներից, թե՛ Հայոց և թե՛ օտարների կյանքից: Իր հավաքած նյութը հեղինակը աշխատել է դասավորել Ժամանակագրական կարգով, որ, սակայն, քիչ անգամ է հաջողվել, իր կողմից ավելացրել է հոգեշահ խրատներ ու աղոթքներ, և այս կերպով ստեղծվել է այն գիրքը, որ մեզ հասել է Փավստոս Բուզանդի անունով: