Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/42

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

վույթ: Նկատելի են նաև Փավստոսի երկում հաճախակի հանդիպող բառերի կուտակությունը և կրկնությունները: Շատերից բերենք մի քանի օրինակ, «այսպէս պաշարեալք, ընկապճեալք, գելեալք, վանեալք, կծկեալք, ամենեքեան առհասարակ յերկիր անկեալք անբարբառ կային, անխադացք ի տեղլրջէն»: «Թագաւորեսցէ ստութիւն՝ յապարասան յանձնասէր, յարծաթասէր ի մտախաբ յանպատսպարան յանպիտան ի սուտակ և ի բանսարկու մարդկանէ», «այլ ոչ ոք էր, որ զառաջնորդութիւն գլխաւորութեան քահանայապետութեանն վերակացութեանն, որ տերունական տանն հրամանատարութեանն կատարեալ պաշտամանն յաջորդէր»: «Ջանարժանս զանկատար, զանջնջելի, զչարեացն մեղացն չմոռացական տանջանացն կատարեաց զգործոն, զանարժանս զանտես զանլուր», «Եւ այն բանքն, որ վասն որսոյն ի թագաւորէն ասացան՝ վաղվաղակի յունկն զօրավարին Պարսից սասանեին ի բերանոյ շորիկն շոգմոգն, տիրանենկն և տիրադրուժն, տիրասպանուն, տիրամատնիչն Փիսակայ, յայն յաշխարհակորոյս յառնէ անտի». «Եթե զցայգ և զցերեկ նստեայ վարդապետացն և ըստ նմանութեան ամպոցն իբրև զյորդահեղեղ ինչ անձրևաց սաստկութեան զվարդապետութիւն ի վերայ Հոսեին, ոչ ոք ի նոցանէն և ոչ մի ոչ, և ոչ մի բան, և ոչ կես բանի, և ոչ դոյզն յիշատակ ինչ և ոչ նշմարանս ինչ, զոր լսէինն, և ոչ կարէին ինչ ունել ի մտի»: «Իսկ այն, որ զնենգութիւն քսութեանց նիւթեաց և դաւով ի վերայ իւրոյ հարազատին սպանութիւնս կատարեաց, վասն նորին կնոջն արար զայն, զի մեծապես սիրով Հարեալ եր ի նմա, զՏիրիթն ասեմ, որ յառաջագոյն Հարեալ ի կնոջն յայնմիկ, վասն որոյ զնենգութիւն սպանութեանցն թագաւորաւն գործեաց»: «Սովորութիւն էր՝ Հայոց թագաւորին բազմական անդեն ընդ նմին առ նմա ի նորին տախտին արկանել բազմական, օրենք էին, զի թագաւորև Պարսից և թագաւորն հայոց ի միում տախտի բազմեին, ի միում գահոյս»: «Եւ սկիզբն գործակալութեանն, Հազարապետութեանն, աշխարհատեսն խնամակալութեանն, աշխարհաշեն աշխարհատած դեհկանութեան՝ շինականաշեն ազգն Գնունեաց, հազարապետն ամենայն երկրին: Նոյնպես ստրատելատութեան սպարապետութեանն զօրավարութեանն մարտի կռուելոյ ռազմիկ ճակատամուղ նիզակին՝ իրափառն ադանազգիք, ադանադրօշք, արծուենշանք, վարժնականիշք, աներկիւղք, քաշասիրտք նահատակք քաշանանք բարենշանս բարեհամբաւք բարեգործք, յաջոդակք ի գործ պատերազմաց... ի Մամիկոնեան ազգին» և այլն:

Այս կուտակություններն ու կրկնությունները նպատակ չունեն խոսքը զարդարելու, գեղեցկացնելու կամ հեղինակի ճարտարությունը ցուցադրելու, այլ ուղղակի բխում են զգացմունքից («ի յաւելուածոյ սրտի խօսի բերան») կամ հետևանք են հեղինակի՝ կանոնավոր դպրոցական կրթություն չունենալուն, կամ որ նույնն է՝ Ժողովրդական մարդ լինելուն: Նրանք ևս, իրենց անկանոնությամբ հանդերձ, ախորժելի են և ժպիտ են հարուցում: Վերջապես, Փավստոսի գիրքը շտեմարան է Հայերեն բառերի: Հարյուրներով պատահում են նրա մեջ բարդ և պարզ բառեր, որոնք միայն նրա մոտ